00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ տրամադրություն ունի դատարան այցելած Ռոբերտ Քոչարյանն ու ինչու չի ցանկանում խոսել

© Sputnik / Aram NersesyanАйк Алумян в Апелляционном суде Армении (27 ноября 2018). Еревaн
Айк Алумян в Апелляционном суде Армении (27 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին պատմել է, թե ինչու Քոչարյանը չի ցանկանում խոսել նրանց հետ ու ինչ տրամադրությամբ է մասնակցում դատական նիստերին։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Վերաքննիչ դատարանի դահլիճ մուտք գործեց ու հեռացավ հետնամուտքով` խուսափելով դատարանի շենքի նախասրահում հավաքված լրագրողների հետ շփումից։

«Թե ինչու նա չի ցանկանում շփվել լրագրողների հետ» հարցին ստիպված եղավ պատասխանել փաստաբան Հայկ Ալումյանը։ Դատարանի դահլիճից դուրս եկած փաստաբանի պատասխանն անկեղծ էր` ոչ միայն Քոչարյանը, այլև այդ գործով զբաղվող փաստաբանները լրագրողների հետ շփվելու մեծ ցանկություն չունեն։

«Որովհետև ցանկացած տեքստ, որ դուք տեղադրում եք, գիտեք` հատուկ կոնտինգենտ գոյություն ունի, որն այդ տեքստի տակ հայհոյանքներ է տեղադրում, անեծքներ և այլն։ Հիմա մեր թիմից ես եմ դա վերցրել ինձ վրա»,– ասաց Ալումյանը։

Հարցին, թե ինչ հոգեվիճակ ունի իր պաշտպանյալը, Ալումյանը պատասխանեց. «Այնպես, ինչպես ցանկացած այն մարդու հոգեվիճակը կլինի, որին առանց օրինական հիմքերի բերեն և պահանջեն կալանավորել» ։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Հայտնի է` երբ կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստը

Դատավորի հոգեվիճակում փաստաբանը որևէ արտառոց բան չի նկատել։ Դատական նիստին մասնակցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությունն էլ դատական նիստին, ըստ Ալումյանի, նրան առնվազն արտաքուստ չի կաշկանդել։

Գլխավոր դատախազն էլ նիստի ընթացքում, ըստ Ալումյանի, դատավարությանը մասնակցող մնացած 5 դատախազներից ամենաակտիվն է եղել։

Իսկ թե ինչու է գլխավոր դատախազը որոշել անձամբ ներկայանալ դատարան ու պաշտպանել մեղադրանքը, Ալումյանը չցանկացավ ենթադրություններ անել։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանում այսօր ընթացող դատական նիստին, ապա նշենք, որ այն այսօր ավելի քան 2 ժամ դռնփակ ընթանալուց հետո ընդմիջվեց նախ` 1 ժամով, ապա` մինչև վաղը 12։00-ն։ Ընդմիջումների պատճառն այն էր, որ Քոչարյանի փաստաբանները պատրաստվում էին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նիստը վարող դատավոր Ռուբեն Մխիթարյանին։

Ինչպես հայտնեց Ալումյանը, դատարանն իրենց 1 ժամ է տրամադրել միջնորդությունը ձևակերպելու համար, բայց քանի որ այդ ժամկետը չի բավարարել, նիստը որոշվել է ընդմիջել մինչև վաղը` նոյեմբերի 28-ը, 12։00։

Ալումյանը նշեց, որ ինքնաբացարկի միջնորդության հիմքում մի քանի փաստեր են, որոնք հիմք կարող են դառնալ դատավորի փոփոխության համար։ Իսկ թե ինչ փաստեր, Ալումյանը խոստացավ հրապարակել վաղը։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստն ընդմիջվեց. նոր հանգամանքներ են պարզվել

Հիշեցնենք` Վերաքննիչ դատարանն այսօր քննում էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը։

Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նույն հիմքով բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության։ Վերաքննիչ դատարանում գործը կամագրվել էր դատավոր Ռուբեն Մխիթարյանին։

Հիշեցնենք, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Լրահոս
0