ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին, Երևանում տեղի է ունենալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը:
Գրում է «168 ժամ» թերթը և տեղեկացնում, որ միջոցառմանը հրավիրվել և հրավերն ընդունել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս տեղեկությունը, հատկապես հետաքրքրական է այն տեսանկյունից, որ ակումբի նիստի երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված է լինելու ղարաբաղյան հարցի կարգավորման հեռանկարին և առկա մարտահրավերներին: Ի՞նչ փակագծեր կբացի Քոչարյանը: Եվ կբացի՞ արդյոք»,– գրում է «168 ժամը»:
Ակումբի նիստերը նախանշված են նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին։