00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ–ն նոր հայտարարություն է տարածել

© Sputnik / Nelli DanielyanЗдание Республиканской Партии Армении
Здание Республиканской Партии Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետականները վստահեցնում են, որ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններն ատելության խոսքի դրսևորումներ են։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկ և այսօր արած մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, ինչպես նաև ոտնահարում են մարդկային ու բարոյական մի շարք սկզբունքներ` օրինակ կնոջը թիրախավորելը: Այս մասին ասված է ՀՀԿ Կենտրոնական նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

Виген Саркисян - Sputnik Արմենիա
ՀՀԿ–ն` որպես նախկին իշխանական կուսակցություն, չէր կարող քաղաքական դեֆոլտ թույլ տալ

«Այսպիսի վարքագիծը աննախադեպ է մեր քաղաքական մշակույթում, հատկապես` բարձրաստիճան պաշտոնատար անձի, այն էլ` մեր բոլորի անվտանգության ու բարեկեցության համար պատասխանատու վարչապետի կողմից»,– նշված է հայտարարության մեջ:

ՀՀԿ–ն հիշեցնում է, որ մեկ այլ հայտարարությամբ արդեն անդրադարձել է վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի չարաշահմանը, որի մեկ ակնառու օրինակը, ըստ կուսակցության, այն է, որ պաշտոնապես գտնվելով արձակուրդում՝ վարչապետի պաշտոնակատարը սպառնալիքներ էր հնչեցնում ընտրված պաշտոնյաների նկատմամբ, իսկ ոստիկանությանը, ըստ էության, տալիս էր պարտադիր կատարման հանձնարարականներ:

«Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունը վարչապետի պաշտոնակատարի ելույթների, վարքագծի ու հռետորաբանության վրա»,– ասված է ՀՀԿ Կենտրոնական նախընտրական շտաբի հայտարարության մեջ։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Աշոտյանը Փաշինյանին շնորհակալություն է հայտնում` ՀՀԿ-ի բրենդով անվճար զբաղվելու համար

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում նախընտրական քարոզչության ժամանակ, անդրադարձել էր «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի՝ երեկվա հայտարարությանը, թե «այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։

«Սասուն Միքայելյանը ձևակերպեց, հետո պարզաբանեց իր միտքը: Բանը հասել է նրան, որ որոշ Հանրապետականներ՝ շուշանպետրոսյանա-արմենաշոտյան, Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Տո, ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում «ասկոլկա» կա: Դուք էդ ումից եք պաշտպանում: Դուք, որ երկար տարիներ ոչ միայն բերաններդ ջուր առած հետևել և ղեկավարել եք բանակի թալանը և հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը, ես թույլ չեմ տալու ձեզ: Ինչ-որ չեմ հիշում, որ այդ նույն մարդիկ, որոշ մարդիկ, այդ թվում` Արցախում, ինչ-որ նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողացել, տարել իր արջերին ու շներին է կերակրել, բա ո՞ւր էիք, ա՛յ ազատամարտի պաշտպաններ: Գիտեմ` ուր եք: Ձեզնից ոմանք այդպիսի պահեստներ ունեն որոշ տեղերում, մենք այդ պահեստների տեղերը գիտենք, լուսանկարներ ունենք, շատ բան չենք ասում, քանի որ պետական գաղտնիքի հարց կա, ոմանք, որ բանակի համար նախատեսված հիմնադրամներից իրանց վետերոկներն էին ֆինանսավորում, էդ ինչի՞ չէիք ազատամարտը պաշտպանում»,– ասել էր Փաշինյանը։

Լրահոս
0