00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նվաճել հայկական սարերը, թե՞ գինու մառանները․ ո՞րն է ավելի դժվար զբոսաշրջիկի համար

© Sputnik / Aram NersesyanКабак в селе Арени
Кабак в селе Арени - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում գինու զբոսաշրջության ծավալները գնալով աճում են: Զբոսաշրջիկներն այցելում են ոչ միայն խոշոր գործարաններ, այլ նաև փոքր մառաններ։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. «Երևի ավելի հեշտ է Արարատ լեռը բարձրանալ, քան դուրս գալ «Արարատի» նկուղից, որտեղ տարբեր տարիների ու տեսակների գինիներ են պահպանվում», — Մաքսիմ Գորկու այս խոsքերը սիրում են կրկնել Երևան եկած զբոսաշրջիկներին։

Цахкадзор - Sputnik Արմենիա
Էքստրիմ, փառատոներ և բուժում. Հայաստանում հանգիստը միայն Ծաղկաձոր գնալով չի սահմանափակվում

Իսկ ի՞նչ է ուզում պետությունը` զբոսաշրջիկներին ոչ միայն լեռները բարձրացնել, այլև մառաններ իջեցնել։ Ընդ որում՝ ոչ միայն կոնյակի, այլ նաև գինու։

Գինու համն ու ոչ միայն

Հնում հայ գինեգործները կենդանական յուղ են օգտագործել։ Ինչի՞ համար։ Քսում էին այն խաղողի չանին` կիսատակառին, որպեսի մրգի հյութը դրա պատերի մեջ չներծծվի։

Հիմա դրա համար սննդային պարաֆին են օգտագործում։ Հնարավոր է, այդկերպ հեռանում ենք ավանդույթներից, փոխարենը կենդանիները չեն տառապում։ Եվ հետո` գինին օտար համ չի ստանում։ Այսպիսի պարզաբանում է տալիս Արենի գյուղի գինեգործ Գևորգ Սիմոնյանը։ Նա պարաֆինով է խցանում գինով լի սափորը, որպեսզի այն չթթվի։

Զբոսաշրջիկներն այսպիսի պատմություններն ու դրանց մանրամասները հետաքրքրում են նույնքան, որքան գինու համը։ Իսկ ցանկացողներին Գևորգն առաջարկում է ինքնուրույն գինին շշալցնել ու խցանել։

© Sputnik / Aram NersesyanԳինետուն Արենի գյուղում
Գինետուն Արենի գյուղում - Sputnik Արմենիա
1/2
Գինետուն Արենի գյուղում
© Sputnik / Aram NersesyanԳինետուն Արենի գյուղում
Գինետուն Արենի գյուղում - Sputnik Արմենիա
2/2
Գինետուն Արենի գյուղում
1/2
Գինետուն Արենի գյուղում
2/2
Գինետուն Արենի գյուղում

Գինու նման փոքր մառանները, որտեղ կարելի է ճաշել ու գիշերել, ավելի պահանջված են դառնում։ Մի քանի տուրիստական գործակալություն արդեն գինու տուրեր են մշակում, ընդ որում՝ աշխատում են ոչ միայն գինու խոշոր գործարանների, այլև փոքր տնտեսությունների հետ։

Զբոսաշրջիկներին պատմում են նաև Արենիի քարանձավների մասին, որտեղ գտել են աշխարհում ամենահին գինու գործարաններից մեկը։ Իսկ «տեսականը» պետք է գործնականով ամրապնդել։

«Սկզնում վարկով 500 հազար դրամ վերցրեցի, հետո՝ մեկ միլիոն։ Այսպես քիչ-քիչ վերանորոգեցի ճաշասրահը, հին ոճով ձևավորեցի։ Հետո գինին շշալցնելու հաստոց գնեցի։ Զբոսաշրջիկների թիվը գնալով ավելանում է։ Մենք ձգտում ենք առաջարկել նրանց ամեն ինչը մեկում` և՛ գինի, և՛ խոհանոց։ Իհարկե, խոհանոցն ազգային է` այլապես ուրիշ ինչի՞ համար պետք է մեր սարերը գային։ Վերևի հարկում ննջատեղեր եմ սարքել։ Այս տարի մի տուրօպերատոր զանգեց, հարցրեց՝ կարող եմ արդյոք հիսուն մարդ ընդունել։ Հիմա ընդլայնում եմ ննջասենյակները», — ասում է Գևորգը։

«Գինի լից, ընկեր ջան, գինի լից․․․»

Ինքան ավելի շատ լինեն նման վայրերը, այնքան ավելի շատ կլինեն զբոսաշրջիկները։ Ընդ որում՝ բոլորի համար աշխատանքը բավարար է։ Նման կարծիքի է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը։

Иранцы в Армении отмечают Новруз - Sputnik Արմենիա
Նովրուզ հայկական ձևով, կամ ինչպես հայերը կպատվեն իրանցիներին

«Եթե զբոսաշրջիկն ուզենա Հայաստանից Վրաստան գնալ՝ խնդրեմ։ Միասին կկազմենք երթուղիներ, այդ թվում՝ գինու։ Այդ պատճառով մենք ՄԱԿ-ի Զբոսաշրջության զարգացման կազմակերպությունում առաջարկեցինք «Գինու զբոսաշրջություն մետաքսի ճանապարհին» նախաձեռնությունը։ Լավ կլինի` տարբեր երկրների տուրօպերատորները ու պետական վարչությունները համագործակցեն միմյանց հետ։ Դրանից բոլորը կշահեն։ Այս հարցում, ինչպես և գինու սեղանի շուրջ, պետք չէ ժլատություն անել», — ժպտաց Ապրեսյանը։

Այնպես որ, Մանդելշտամի տողերն այս դեպքում արդարացված են` «գինին էլ, անուշ փլավն էլ» և շատ այլ բաներ բոլորին կբավականացնեն։

Լրահոս
0