Մհեր Շահգելդյան
«Օրինաց երկիր» կուսակցությունն ԱԺ առաջիկա ընտրության քարոզարշավի համար ընտրել է «Օրինականություն, արդարություն, ապահովություն» կարգախոսը։
«Օրինականությունը մեզ համար առաջնահերթ խնդիր է, և ՕԵԿ–ն իր գործունեության ընթացքում միշտ պայքարել է օրինականության համար։ Արդարություն ասելով` մենք նկատի ունենք և՛ սոցիալական արդարությունը, և՛ իրավական արդարությունը»,– ասաց Շահգելդյանը։
Իսկ ապահովություն ասելով` ՕԵԿ–ը հիմնականում հասկանում է անվտանգությունն ու սոցիալական ապահովությունը։