00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չնորոգված մեքենա, 2550 լիտր բենզինի և 3.7 միլիոն դրամի գազի գերածախս. ի՞նչ են արել Անիում

© Sputnik / Asatur YesayantsСледственный комитет Республики Армения
Следственный комитет Республики Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեն առերևույթ յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ գործ է հարուցել:

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Անիի համայնքապետարանում առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բոլոր հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից:

Новый современный электропоезд - Sputnik Արմենիա
«Հարավկովկասյան երկաթուղին» տուգանվել է. ո՞րն է պատճառը

Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով, Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի մի խումբ պաշտոնատար անձինք յուրացնելու եղանակով, իրենց վստահված պետական միջոցների առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով առերևույթ կատարել են յուրացումներ:

Նախնական տվյալներով նյութական միջոցների շարժին վերաբերող պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցներին հասանելիք վառելիքից ավելի են ծախսագրել առանձնապես խոշոր չափերով` 2.550 լիտր բենզին, 3.767.090 ՀՀ դրամի արժեքով սեղմված գազ, ինչպես նաև «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի համար դուրս է գրվել 400.000 ՀՀ դրամ կապիտալ վերանորոգման գումար այն դեպքում, երբ հիշյալ ավտոմեքենան փաստացի չի վերանորոգվել, և այդ ամենը յուրացման եղանակով հափշտակվել է:

Главный архитектор Еревана Артур Месчян в мэрии (29 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վե՛րջ ապօրինի կառուցապատմանը. Մեսչյանը լուրջ խնդիրներ է խոստանում կարգը խախտողներին

«Բացի  այդ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը՝  համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեկ այլ պետական հիմնարկում փաստացի աշխատող քաղաքացուն ընդունել են աշխատանքի որպես վարորդ և 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատավարձի տեսքով նրան վճարել 4.327.302  ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,-ասված է ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Լրահոս
0