00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վե՛րջ ապօրինի կառուցապատմանը. Մեսչյանը լուրջ խնդիրներ է խոստանում կարգը խախտողներին

© Sputnik / Asatur YesayantsГлавный архитектор Еревана Артур Месчян в мэрии (29 октября 2018). Еревaн
Главный архитектор Еревана Артур Месчян в мэрии (29 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի գլխավոր ճարտարապետը խոստանում է դադարեցնել ապօրինի շինարարությունն ու մեկընդմիշտ լուծել հողազավթման հարցը։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Երևանում այլևս ապօրինի շինություններ և հողազավթում չի լինելու։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Մարդիկ ապօրինի շինարարություն էին սկսում, որովհետև համոզված էին` որոշ ժամանակ անց կկարողանան օրինականացնել շինությունը։ Այսուհետ նման բան չի լինելու։ Ապօրինի շինությունների բոլոր կառուցապատողները լուրջ խնդիրներ կունենան։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կգերադասեն հարցն օրինական ձևով լուծել, մաքսիմալ աջակցություն կստանան», – ասաց նա։

Մեսչյանի խոսքով` իրեն ճարտարապետական «հետաքրքիր» ժառանգություն է բաժին հասել և հաճախ է մտածում այն մասին, թե ի՜նչ ջանքեր են գործադրվել այս կամ այն վայրում շինարարության թույլտվություն ստանալու համար։ Այս համատեքստում նա պատմեց, որ երբ առաջին անգամ ստանձնել է գլխավոր ճարտարապետի պաշտոնը, 1996-1997 թվականներին նախագահի թիկնազորի պետը (այն ժամանակ ՀՀ նախագահը Լևոն Տեր–Պետրոսյանն էր) «գիշերում» էր իր դռների մոտ և ամեն կերպ ստիպում շենքերից մեկի շինարարության թույլտվություն տալ, ու աշխատանքից ազատվելու պատճառ դարձավ նրան մերժելը։

Арама 30 - Sputnik Արմենիա
Արդեն գիտեք` ումից պահանջել. Արթուր Մեսչյանը խոստանում է պահպանել Երևանի պատմական շենքերը

«Խնդիրն այն է, որ գլխավոր ճարտարապետի, նրա պարտականությունների և իրավասությունների կայացած ինստիտուտ չկա։ Յուրաքանչյուր քաղաքապետ այդ պաշտոնն իր չափանիշներով է «ձևել», հետևաբար յուրաքանչյուր ճարտարապետ կաշկանդված է եղել իր գործողություններում։ Ես կհամարեմ, որ հաջողության եմ հասել, եթե կարողանամ հասնել նրան, որ գլխավոր ճարտարապետի կայացած ինստիտուտ լինի», – ընդգծեց ճարտարապետը։

Մեսչյանը նաև խոստացավ սեփական որևէ նախագիծ չիրականացնել։ Նրա համոզմամբ` ծառայողական դիրքի չարաշահում և այլ ճարտարապետների նկատմամբ անարդար քայլ կլինի։

Նշենք, որ Արթուր Մեսչյանը գլխավոր ճարտարապետ է նշանակվել նոր քաղաքապետ Հայկ Մարությանի ընտրվելուց հետո։ 1996 թվականին նա ՀՀ կառավարությունից հրավեր էր ստացել զբաղեցնելու Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ նա սկսել էր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ, սակայն 1997 թվականի փետրվարին հրաժարվել էր պաշտոնից և վերադարձել Բոստոն։

Մեսչյանն արդեն հայտարարել է, որ պաշտոնը ստանձնելու առաջարկն ընդունել է այն ժամանակ, երբ կատարվել են իր բոլոր խնդրանքները, այդ թվում` իր սկզբունքները չխախտելու և գործողությունների լիարժեք ազատություն ստանալու մասին։

Լրահոս
0