ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Դերասան Ռոբերտ Դե Նիրոն բաժանվել է կնոջից` դերասանուհի Գրեյս Հայթաուերից, ավելի քան 20 տարի միասին ապրելուց հետո, փախանցում է The Hollywood Reporter–ը։
Նշվում է, որ ամուսիններն արդեն մի քանի ամիս է, ինչ միասին չեն ապրում։
«Կնքահայրը» և «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմերի աստղը վերջին շրջանում հանրությանը միայնակ էր ներկայանում։ Պարբերականը գրում է, որ առաջիկայում աստղերը կամ նրանց ներկայացուցիչները ամուսնալուծության մասին պաշտոնապես կհայտարարեն։
Զույգն ամուսնացել է 1997 թվականին։ Այս միությունը շատերին ամուր էր թվում. այն օրինակել էր Հոլիվուդում։ Դե Նիրոն և Հայթաուերը երկու երեխա ունեն` որդին` Էլիոթը և դուստրը` Հելենը։