ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացու մահվան վայրից տեսանյութ է հրապարակվել։ Տեսանյութը հրապարակվել է ՌԴ ՔԿ Twitter–ի էջում։
Տեսանկարահանումն իրականացրած աշխատակիցն ասում է, որ թռիչքուղու վրա մարմնի մասեր են հայտնաբերվել, ինչպես նաև բաճկոնից մնացած բմբուլ և կոշիկի կապ։
Выясняются обстоятельства происшествия в аэропорту Шереметьево.
— Следственный комитет (@sledcom_rf) 20 ноября 2018 г.
По предварительным данным, сегодня около 20.10 при взлете самолета Боинг 737 «Шереметьево-Афины» одной из стоек шасси смертельно травмирован 25-летний мужчина.
На месте работают следователи и криминалисты СКР pic.twitter.com/qsH006sKPN
Mash տելեգրամ–ալիքի տվյալներով` տղամարդուն Իսպանիայից Հայաստան էին արտաքսել։ Մոսկվայում ինքնաթիռը փոխելիս նա փախուստի է դիմել։ Հայտնում են նաև, որ Մոսկվայի ճանապարհին ինքնաթիռում տղամարդն իրեն ադեկվատ չի դրսևորել. կռիվ է սկսել և հարվածել բորտ–ուղեկցորդին։
Նոյեմբերի 20-ին, Աթենք թռչող Boeing 737–ի անձնակազմը դիսպետչերին հայտնել է կենդանու հետ բախման մասին։ Քանի որ համակարգը վնասվածքների մասին տեղեկություն չի հաղորդել, ինքնաթիռը չի վերադարձել օդանավակայան։ Ավելի ուշ, ԶԼՄ–ների տվյալներով, տարածքի զննության ժամանակ հայտնաբերվել է տղամարդու դին և նրա անձնական իրերը։
ՔԿ–ն ստուգումներ է սկսել իրականացնել փաստի առիթով, դեպքի վայրում քննչական օպերատիվ խումբ է աշխատում։