ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. «Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում, սա այն բանից հետո, երբ բարձրանա ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը:
Նկատենք, որ ակցիզային հարկը, դրա հետևանքով ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների գները բարձրացել էին նաև այս տարվա հունվարի մեկից: Հիմա նույնը սպասվում է նաև հաջորդ տարի: Սա, ի դեպ, նախորդ իշխանությունների թողած ժառանգությունն է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը պայմանավորված է նաև ԵԱՏՄ կարգավորումներով, որպեսզի հասարակությունը հնարավորինս քիչ օգտվի վնասակար նյութեր պարունակող արտադրատեսակներից: Հաջորդ տարվա հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները:
Ի դեպ, ՖՆ-ն նախատեսում է 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: