ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Երեքշաբթի Չիկագո քաղաքի հիվանդանոցում հրաձգության հետևանքով մահացածներից մեկը կրակողն է։ Այս մասին հայտնում է ABC7 հեռուստաընկերությունը` հղում անելով Կուկ շրջանի դատական փորձաքննության գրասենյակին։
The procession for Ofc. Jimenez has begun. CPD and our federal and state partners pay our final respects to a hero. pic.twitter.com/f28V2x8l9G
— Chicago Police (@Chicago_Police) 20 ноября 2018 г.
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մահացել են երեք մարդ, նրանցից մեկը ոստիկանության սպա է։
Հեռուստաընկերության տվյալով` զոհերից թվում է նաև վերակենդանացման բաժանմունքի բժիշկը։
Shots were fired at a 2nd CPD officer in the Mercy Hospital Shooting, but he wasn't injured. Instead, the bullet struck his holster and embedded itself in his gun: https://t.co/hVPwgbrkXv pic.twitter.com/OvMI0ln3l6
— ABC 7 Chicago (@ABC7Chicago) 20 ноября 2018 г.
ABC7–ի տեղեկություններով` կասկածյալը կայանատեղում վիճել է նախկին հարսնացուի հետ, որը աշխատել է հիվանդանոցում, կրակել է աղջկա վրա, հետո մտել հիվանդանոցի շենք և կրակել մարդկանց վրա։
Հրշեջ ծառայության աշխատակիցները հեռուստաընկերությանը հայտնել են, որ երկու կանայք ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են։