Վրաստանի նորագույն պատմության մեջ 1–ին անգամ նախագահի ընտրության 2–րդ փուլ է տեղի ունենում, որովհետև անսպասելի արդյունքներ եղան մեկ ամիս առաջ` իշխանության կողմից սատարվող թեկնածուն ստացավ 1 տոկոս ավել ձայն, քան միասնական ընդդիմության թեկնածուն։
«Սա ցույց տվեց, որ բավականին լուրջ խնդիրներ կան իշխող կուսակցության հետ կապված, այս ամենից կարողացան օգտվել ընդդիմադիր ուժերը և միանալ, որ 2–րդ փուլում կարողանան հաղթանակ տոնել։
Իսկ իշխող թիմում թե՛ Բիձինա Իվանիշվիլին, թե՛ Վրաստանի հիմնական դեմքերը բավականին ակտիվ մասնակցում են և քարոզում են Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին։ Նրանց տակտիկան այն է, որ թույլ չտան կոռումպացված և հակաժողովրդավարական ուժի վերադարձը` նկատի ունենալով Գրիգոր Վաշաձեին և Միխեիլ Սահակաշվիլուն»,–ասում է Մելիքյանը
Փորձագետի խոսքով` նրանք փորձելու են կանխել Սահակաշվիլու վերադարձը։