ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնելու որոշումը կայացվեց այսօր, կառավարության նիստում։
Հարցը ներկայացնող փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ի թիվս այլ հարցերի նիստի օրակարգում է նաև ՀՀ նախագահի ու վարչապետի նստավայրերի տեղափոխման հարցը։
Հիշեցնենք` Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը` Բաղրամյան 26-ից ` Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն համար 1 հասցե տեղափոխելու մասին փոփոխությունը կառավարությանը նոյեմբերի 8–ին առաջարկել էր արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը` համապատասխան փոփոխություն առաջարկելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում: