ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է արգելել համասեռամոլների ամուսնությունները։ Այս մասին նա օրենսդրական նախաձեռնությամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով «Ընտանեկան օրենսգրքում» ավելացնել կետ, որն արգելում է նույն սեռի անձանց ամուսնությունը։
Կառավարությունը, սակայն, մերժեց այդ առաջարկը՝ պատճառաբանությամբ, որ օրենքն արդեն իսկ նախատեսում է միայն տղամարդու և կնոջ միջև ամուսնություն։
Մեկնաբանություններից խուսափելու համար Փաշինյանը ևս մեկ անգամ ճշտեց. «Եթե 2 կին կամ 2 տղամարդ գնան զագս ու խնդրեն գրանցել իրենց, կա՞ նման հնարավորություն, որ դա կարվի»։
Սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արսեն Մանուկյանը ի պատասխան վստահեցրեց, որ Հայաստանում նման բան լինել չի կարող, օրենքը հստակ սահմանում է, քանի որ ամուսնությունը կնոջ ու տղամարդու միջև կարող է լինել։