00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսկ այստեղ կոռուպցիա չկա՞. խաղամոլներին կարող են դատարանով արգելել խաղալ

© Sputnik / Hovhannes ShoghikyanБукмекерская контора
Букмекерская контора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ տնտեսական հանձնաժողովը քննարկում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այլ հարցերի շարքում դիտարկվում է խաղատներ և բուքմեյքերական գրասենյակներ այցելելը դատական կարգով սահմանափակելու հնարավորությունը, և այդ կետը խնդրահարույց է թվում։

Երևանում բուքմեյքերական գրասենյակներն իսկապես շատ են, եթե նպատակը դրանք հաշվելն է, թեև դա քչերի մտքով կանցնի։ Այնտեղ գնում են մշտական հաճախորդները, նրանց հարմար է, երբ նման վայրերն ամեն քայլափոխի կան։ Հավանաբար կան մարդիկ, որոնց նյարդերին ազդում են այս հաստատությունները, բայց մեծամասնությունն անցնում է դրանց կողքով` նույնիսկ ուշադրություն չդարձնելով։

Покер - Sputnik Արմենիա
Հայ կրկնահանցագործները Վոլգոգրադում գարեջրատանը խաղատուն էին բացել ու եկամուտ էին ստանում

Խաղատները հեռացվել են մայրաքաղաքի սահմաններից դուրս, և անշուշտ, դա ճիշտ է։ Բայց բազմաթիվ բուքմեյքերական գրասենյակները, բոլոր հնարավոր սպորտային մրցումների վրա խաղադրույքներով, սնկի նման աճում են։ Ահա և պետությունը կարգավորում է նրանց գործունեությունը։

Նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանի խոսքով` Հայաստանում կանոնավոր կերպով խաղում է ավելի քան 60 հազար մարդ, որոնցից 2 հազարը համարվում են խաղամոլներ։ Դա, առնվազն, ախտորոշում է, հիվանությունը կոչվում է լուդոմանիա, այն թմրամոլության և ալկոհոլիզմի նման հիվանդություն է։

Казино, рулетка - Sputnik Արմենիա
Երեք, յոթ, տուզ. Հայաստանի խաղամոլներին կփրկեն կործանումից

Նման հաստատությունների և դրանց վիրտուալ մասնաճյուղերի թվի կրճատումը քննարկելուց, դրանց հետ կապված այլ խնդիրներից բացի, քննարկվում է դրանցից օգտվողների տարիքային սահմանափակումը (21 տարեկան)։ Դա նպատակ ունի կրճատել երկրից փողերի հոսքը արտասահման։ Կարող է կարգ սահմանվել, երբ լուդոմանի ազգականները (օրինակ՝ ամուսինը կամ կինը) կարող են դատական կարգով սահմանափակել իրենց երկրորդ կեսին, որպեսզի նա չգնա խաղալու և տանուլ չտա ընտանեկան ֆինանսները։ Երբեմն էլ ունեցվածքը։

Հենց այստեղ էլ երևում են «կոռուպցիոն ռիսկերի» հետքերը։ Այսինքն, դատարանով կարելի է արգելել մարդուն խաղալ և խաղադրույքներ անել. պետք է ենթադրել, որ դատարանը կխնդրի բժիշկների եզրակացությունը։ Ենթադրենք, որ մեզ մոտ գոյություն ունի լուդոմանիայի ախտորոշման մեթոդիկա և համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկներ։

Лас Вегас - Sputnik Արմենիա
Լաս Վեգաս չենք դառնա. ինչպե՞ս Հայաստանում «զսպել» բուքմեյքերներին

Լուդոմանիայի ախտորոշումը պարտադիր ներառում է հոգեկան խանգարումների առկայության կամ բացակայության որոշում, օրինակ, ծանր տեսակի դեպրեսիա կամ երկբևեռ խանգարում։ Մի խոսքով` ազարտային խաղերից կախվածության թերապիան պահանջում է այլ հոգեկան հիվանդություններից բուժում։

Իսկ ի՞նչ անել գայթակղության հետ, որը կարող է առաջանալ բժշկի մոտ` կապված ախտորոշման աղոտ չափանիշների հետ։ Չխորանանք հոգեբուժական թավուտների մեջ, բայց, թվում է, որ մեր օրերում ամեն երկրորդ մարդու մոտ կարելի է հայտնաբերել սթերս, իսկ բժիշկը ցանկության դեպքում կարող է այդ սթրեսը «ծանր դեպրեսիա» անվանել։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում «ղումարբազությունն» է խրախուսվում. ի՞նչն է աբսուրդ համարում Փաշինյանը

Իսկ ի՞նչ անել գայթակղության հետ, որը կարող է առաջանալ դատավորների մոտ. նրանք պետք է որոշում կայացնեն` հիմնվելով բավական աղոտ բժշկական եզրակացությունների վրա։ Դասական կոռուպցիայից բացի` կաշառքներով և տարաբնույթ «երախտագիտություններով», այստեղ հող է ստեղծվում անձնական հաշիվներ մաքրելու համար։

Բայց ահա դատարանը որոշում է կայացնում, և մարդուն արգելում են այցելել խաղատներ, բուքմեյքերական գրասենյակներ և մոտենալ խաղային ավտոմատներին։ Բոլորովին պարզ չէ, թե ինչպես է իրականացվելու դատական արգելքի կատարման վերահսկողությունը։ Ի՞նչ է մնում` միթե տնային կալանքը։ Բացի այդ, թմրամոլները, խաղամոլները և այլ «մոլները» բավական հնարամիտ և ճարպիկ մարդիկ են, նրանք անպայման տարատեսակ սողանցքներ և շրջանցող ուղիներ կգտնեն։

Карен Тамазян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թամազյան. «Անչափահասների կատարած խաղադրույքները կարող են ճանաչվել անվավեր, և գումարները հետ գանձվել»

Մի կողմից, միգուցե այդ հարցը ամենակարևորը չէ խնդիրների շարքում, որոնք ծառացած են երկրի առաջ։ Բայց, քանի որ նրանցով զբաղվում է տնտեսության հարցերով խորհրդարանական հանձնաժողովը, ցանկալի կլիներ, որ պետական այրերի ծախսած ժամանակն իզուր չկորչեր։

Բայց չէ՞ որ մարդկանց մեծամասնությունը անցնում է բուքմեյքերական գրասենյակների կողքով` նույնիսկ ուշադրություն չդարձնելով դրանց։

Իսկ նրանք, որոնց համար նման խնդիրները հանապազօրյա են, կցանկանային, որպեսզի կայացվեին պարզ և ոչ երկիմաստ որոշումներ։

Լրահոս
0