Դաժան իրականությունը երբեմն ստիպում է մարդկանց մեծ հնարամտություն ցուցաբերել։ Վլադիվոստոկում չորս տղամարդ որոշել են ավտոբուս ձևացնել, որ անցնեն Զոլոտոյ Ռոգ ծովախորշով անցնող կամրջով, որը փակ է հետիոտնի համար։
Ճիշտ է` կոնսպիրացիայի հանճարներին չի հաջողվել հեռու գնալ. տեսանյութում երևում է` ինչպես է պահակը ստիպում, որ կամրջի երթևեկելի մասով քայլող ավտոբուսի տեսքով դեղին տուփ հագած չորս մարդկանց կանգնեցնեն։ Պահակը հետ է ուղարկում «ավտոբուսն» ու քառյակը հակառակ ուղղությամբ է քայլում։
Հետաքրքիր է, որ ընկերները նույն «զգեստով» էին հետ գնում. միակ պարզաբանումը կարող է լինել այն, որ այդ հակառակ պարագայում վարչական խախտում կգրանցվեր։
Զոլոտոյ Ռոգ ծովախորշի վրայով անցնող կախովի կամուրջը Վլասդիվոստոկում կառուցվել է Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի անցկացմանը քաղաքի պատրաստամանն ընդառաջ ու բացվել է 2012 թվականի օգոստոսի 11–ին։ 2015 թվականի օգոստոսի 18–ից հետիոտի շարժը կամրջով արգելվում է, քանի որ դա հակասում էր Ռուսաստանի քաղաքաշինական օրենսգրքին։