Ատոմ Մարգարյան
«Բայց այս փաստաթղթի կարևորությունը դրանով չի նվազում և, ամենայն հավանականությամբ, այն կքննարկվի և կհաստատվի։ Իսկ բյուջեի նախագիծը էական փոփոխություններ չի կրել, և որակումները, որ տրվել են տարբեր պաշտոնյաների, վարչապետի կողմից արտացոլում են այդ փաստաթղթի բովանդակությունը որպես իներցիոն բյուջե։ Բյուջե, որը հիմնված է ընթացիկ վիճակագրական տվյալների և այն իրողությունների վրա, որոնք չեն արտացոլում այս վերջին ամիսների փոփոխությունները հարկային քաղաքականության և վարչարարության մեջ։
Բայց սա մի նախագիծ է, որը հաշվի է առնում այն բոլոր հնարավոր ընթացիկ և ապագա քաղաքական ռիսկերը, որոնք առկա են և կարող են ծագել 2019թ.–ին»,–ասել է Մարգարյանը։
Նրա խոսքով` ընդհանուր պարամետրերի առումով կարելի է ասել 2019 թ.–ի բյուջեի նախագիծը ժառանգում է այս տարվա բյուջեն։