ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկել, 60 մարդու տարհանել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությանը։
«Սումգայիթի «Քարվան» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում` հագուստի խանութի 30 քմ տարածքում, հրդեհ է բռնկել», – հայտնել է ԱԻՆ–ը։
Կրակը մարել են ԱԻՆ հակահրդեհային ծառայության աշխատակիցները։