00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իտալացիները Հայաստանում 26 ամսում կկառուցեն Կովկասի ամենաարդյունավետ ՋԷԿ–ը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция по итогам подписания обновленного договора о новой ТЭС (13 ноября 2018). Еревaн
Пресс-конференция по итогам подписания обновленного договора о новой ТЭС (13 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կայանի ՕԳԳ–ն 56% կկազմի։ Իսկ կառավարությանը հաջողվել է մի փոքր «գցել» էլեկտրականության գինը։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Renco իտալական ընկերությունը Երևանում ՋԷԿ կկառուցի, որն ամենաարդյունավետը կլինի Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընկերության ղեկավար Ջովանի Ռուբինին։

Մոտ 250 ՄՎտ հզորությամբ կայանի կառուցման համար կներդրվի 250 մլն դոլար (չհաշված ԱԱՀ–ն)։ Կայանը կսկսեն կառուցել երկու ամսից, կավարտեն սկսելուց 26 ամիս անց։

Люстра - Sputnik Արմենիա
Իտալացիները պատրաստ են ավելի էժան վաճառել Երևանում նոր ՋԷԿ–ից ստացած էլեկտրաէներգիան

Շինարարության մասին եռակողմ թարմացված պայմանագիրը ստորագրեցին Renco–ն, Siemens–ի տարածաշրջանային մենեջերներն ու ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

Շինարարության հիմնարկեքի արարողությունն անցկացվել էր դեռ 2017 թվականի մարտին` այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ։ Բաղրամյանի խոսքով` ընկերությունը այդ ժամանակվանից բանակցություններ էր վարում կառավարության և ներդրողների հետ։

Արդյունքում Renco–ն ներգրավել է 4 առևտրային բանկի և Simest իտալական պետական կորպորացիային (որն աջակցում է իտալական ընկերությունների ստեղծմանն արտերկրում)։ Իսկ նախագծի 40%–անոց մասնակիցը կլինի Siemens գերմանական ինդուստրիալ հսկան։

ՀՀ կառավարության հետ բանակցել են էլեկտրականության գնի մասին, որը կայանը վաճառելու է Հայաստանի բարձրավոլտ պետական էլեկտրացանցին։ Ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ կՎտ/ժ–ի դիմաց 6,02 ցենտ վճարելու մասին, սակայն այնուհետև համաձայնել են իջեցնել գինը մինչև 5.7 ցենտ, այսինքն` 27.4 դրամ։

«Բացի այդ, կառավարությունն ու ԿԲ–ն չեն երաշխավորելու դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի տատանումները», – նշեց Բաղրամյանը։

© Sputnik / Asatur YesayantsԳարեգին Բաղրամյան
Իտալացիները Հայաստանում 26 ամսում կկառուցեն Կովկասի ամենաարդյունավետ ՋԷԿ–ը  - Sputnik Արմենիա
Գարեգին Բաղրամյան

Այս ամենը թույլ կտա էլեկտրաէներգիա ձեռք բերման ժամանակ տարեկան 6,04 մլն դոլար տնտեսել, այսինքն կայանի շահագործման 25 տարվա ընթացքում` մոտ 160 մլն դոլար։

Նոր կայանի արտադրած էլեկտրականությունը կարելի է արտահանել, ինչպես նաև կարելի է օգտագործել երկրի ներսում։

«Մեզ մոտ աճում է էլեկտրականության սպառումը։ Նախ` արդյունաբերության աճի, երկրորդը` նոր մայնինգ–ֆերմաների պատճառով», – նշեց Բաղրամյանը։ Բացի այդ, առաջիկա տարիներին նախատեսվում է դադարեցնել Հրազդան ՋԷԿ–ի աշխատանքը, քանի որ այն արդեն սպառել է իր ռեսուրսը, և դրա հզորությունները պետք է փոխարինել նոր կայանով։

«Մեր կայանի ՕԳԳ–ն 56% կլինի, դա ամենաբարձր արդյունավետությունը կլինի ամբողջ Կովկասում, – Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Renco–ի գլխավոր տնօրեն Ջովանի Ռուբինին։ – Մոտ 3 տոկոսը մենք կօգտագործենք հոսանքի սեփական սպառման համար, իսկ մնացած 53%–ը կգործի սպառողների համար»։

© Sputnik / Asatur YesayantsՋովանի Ռուբինի
Իտալացիները Հայաստանում 26 ամսում կկառուցեն Կովկասի ամենաարդյունավետ ՋԷԿ–ը  - Sputnik Արմենիա
Ջովանի Ռուբինի

Կայանում նոր սերնդի սարքավորումներ կտեղադրեն։ Այդ իսկ պատճառով միայն Renco–ում, չհաշված Siemens–ը, նախագծի վրա աշխատել են մոտ 70 ինժեներ։ «Նրանք մոտ 1.5 տարի աշխատել են։ Գծագրերով թղթերը երկու բեռնատարում հազիվ տեղավորեն», – ժպտում է Ռուբինին։

Նկատեք, որ ընկերությունը Հայաստանում գործում է արդեն մոտ 15 տարի, սակայն ոչ թե էներգետիկայով էր զբաղվում, այլ շինարարությամբ (զարգացման նախագծերով), այն դեպքում, որ ընկերությունը հայտնի է նախևառաջ էլեկտրակայանների շինարարությամբ։

Շինարարության աշխատանքներին կմասնակցեն մոտ 1200 մարդ, իսկ շահագործման հանձնելուց հետո այնտեղ կաշխատեն մոտ 250 էներգետիկ։

2019 թվականին ակնկալվում է, որ կավարտվի Իրանից Հայաստան 400 ԿՎտ–անոց էլեկտրահաղորդման նոր գծի շինարարությունը։ Նախագիծ է մշակվում նաև դեպի Վրաստան 400 ԿՎտ–անոց միջանցք կառուցելու համար։ Այս ամենը թույլ կտա էլեկտրաէներգիայի արտահանման և տարանցման հնարավորությունները մեծացնել երեք անգամ։

Հիշեցնենք, որ Հայաստանում այժմ երեք ՋԷԿ է գործում` Հրազդանինը, Երևանինը (պետական, աշխատում է ճապոնական և հարավկորեական սարքավորումներով) և ռուսական «Գազպրոմ» կորպորացիայի կառուցած «Հրազդան-5» ՋԷԿ–ը։

Լրահոս
0