00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ–ի հարցերն Ադրբեջանի հետ քննարկելը կոռեկտ չէ. ՀՀ ԱԳՆ

© Sputnik / Владислав ВодневПрезидент Беларуси Александр Лукашенко перед заседанием Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана
Президент Беларуси Александр Лукашенко перед заседанием Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի արտգործնախարարությանը մտահոգել է այն փաստը, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը քննարկել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. ՀԱՊԿ–ի ներքին հարցերը Բաքվի հետ քննարկելը կոռեկտ չէ։ Անդրադառնալով Ադրբեջանի դեսպանի և Բելառուսի նախագահի հանդիպմանը` այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Учение ОДКБ «Взаимодействие-2018» - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձը չի ազդում հայանպաստ հայտարարությունների ընդունմանը. Տոնոյան

«Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես հավաքական անվտանգության օրակարգի շուրջ քննարկումների հարթակ, որը վերաբերում է անդամ վեց պետություններին։ Բնականաբար, այս զարգացումն ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակում դեռևս նմանօրինակ զարգացումների վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն կա։ Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու։ Այս իրադրությունը, իրապես, կոռեկտ չէ»,- ասաց Նաղդալյանը։

Նա նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահել է 2015-2016 թվականներին։ Սա «համարվում է Հայաստանի ամենահաջող նախագահություններից մեկը»։

«Հայաստանի նախագահության հետ կապված սա լավագույն պատասխանն է քննարկումներին։ Հայաստանը բավարար ռեսուրսներ ունի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նախագահությունն ավարտելու համար», – ասաց Նաղդալյանը։

Ըստ ԱԳՆ խոսնակի՝ Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է կառույցի ամրապնդումը և արդյունավետության բարձրացումը։ Միևնույն ժամանակ Նաղդալյանը կոչ արեց չգերագնահատել գլխավոր քարտուղարի նշանակությունը, որը ադմինիստրատիվ դեր է կատարում և կազմակերպում քարտուղարության աշխատանքը։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Փաշինյանը պետք է կարգավորի իրենց մոտ տիրող իրավիճակը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ քարտուղարի մասին

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ խոսել էր ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին, որը տեղի էր ունեցել Աստանայում։

Լուկաշենկոյի խոսքով` Նիկոլ Փաշինյանը «պարզապես պետք է կարգավորի իրավիճակը կառավարությունում», քանի որ այդ երկիրն այսօր գլխավորում է ԵԱՏՄ–ն և ՀԱՊԿ–ը։ Նա ասել էր, որ Երևանը դժվար թե կարողանա գլուխ հանել նման մեծ ծանրաբեռնվածությունից, երբ երկիրը անցումային շրջանում է գտնվում»։

Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, և, իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներ այցելել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները վստահ են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում Հայաստանը դիվանագիտական ձախողում գրանցեց։

Լրահոս
0