ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Տեղումնաշատ շաբաթվա առաջին օրն արևոտ չի լինի, բայց անձրև կամ ձյուն էլ չի գա: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից: Օդերևութաբանները ջեմարստիճանի իջեցում են կանխատեսում:
Նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:
Երևանում այսօր՝ նոյեմբերի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանը ցերեկը կհասնի +14-ի, գիշերը կիջնի մինչև +3: