00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:09
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը լրջորեն զբաղվում է ավիացիայով. ինչո՞վ են հետաքրքիր շվեդական կործանիչները

CC BY-SA 2.0 / Milan Nykodym / A2AШведский многоцелевой истребитель JAS 39 Gripen
Шведский многоцелевой истребитель JAS 39 Gripen - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարությունում ասում են, ուր դիտարկում են JAS-39 Gripen շվեդական կործանիչների գնման հարցը։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայկական ՌՕՈւ–ի ավիապարկը ապագայում կարող է համալրվել շվեդական JAS-39 Gripen կործանիչներով։

Речь и.о. министра обороны Давида Тонояна на церемонии награждения учителей (12 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դավիթ Տոնոյանը մեկնաբանեց շվեդական կործանիչներ ձեռք բերելու լուրը

Դատելով հայկական լրատվամիջոցներից մեկին տրված ՀՀ պաշտպանության նախարարության մեկնաբանությունից` նման քննարկումներ են հիմա ընթանում շվեդական կողմի հետ։ Միաժամանակ գերատեսչությունը լրացուցիչ մանրամասներ չի հայտնում, ինչն, ընդհանուր առմամբ, հասկանալի է։  Զինվորականները սովորաբար շատախոս չեն լինում, հատկապես, երբ խոսքը պաշտպանական գնումների մասին է։

Միաժամանակ, ըստ ամենայնի, հարցը դեռ միայն քննարկումների փուլում  է։

Դեռ այս տարվա ամռանը պաշտպանության  նոր նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր բազմաֆունկցիոնալ ավիացիայի ստեղծման անհրաժեշտության մասին։

Գերատեսչությունում հիմա ասում են,  որ քննարկվում է այլ երկրներից կործանիչներ գնելու հարցը։ 

Многоцелевой истребитель Су-30СМ - Sputnik Արմենիա
Հրթիռներ կան, մնում են ինքնաթիռները. Հայաստանն ուժեղացնում է պաշտպանությունը

Մինչդեռ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նույն Տոնոյանը, պատասխանելով  հարցին, ասաց, որ շվեդական մեքենաների վերաբերյալ ոչ մի որոշում կայացված չէ։  Նա կոչ արեց չկենտրոնանալ ինչ–որ ենթադրության վրա, քանի որ Հայաստանը դիտարկում է բոլոր առաջարկությունները։ Ու որոշումները կայացվում են կախված զենքի որակի, գնի ու մատակարարման ժամկետներից։ Պաշտպանության  նախարարի պաշտոնակատարը հասկացրեց, որ ընտրությունն արդեն արվել է։ Թե ում օգտին, նա չպարզաբանեց, միայն ասաց, որ ֆինանսական ու տեխնիկական հարցեր են լուծվում։

Հարցը, թե ինչու են հենց այս փուլում ուշադրության կենտրոնում հայտնվել շվեդական JAS-39 Gripen կործանիչները, պարզ է, եվրոպական այլ արտադրողների ռազմական մեքենաների համեմատ դրանք ավելի էժան են։ Ընդ որում` որոշ տվյալների համաձայն, Շվեդիան ինքն է նախաձեռնել այդ քննարկումները։ JAS-39 Gripen–ը թեթև մեկ շարժիչով կործանիչ է, այն հիմնականում մատակարարվում է փոքր տարածքով երկրներ, քանի որ մեքենայի մարտական շառավիղը փոքր է։

Российский двухместный многоцелевой истребитель Су-30СМ - Sputnik Արմենիա
Հայկական բանակը «գրոհում է» երկինքը. ո՞վ կօգնի նրան շեշտն ավիացիայի վրա դնել

Ռազմական փորձագետ Լևոնիդ Ներսեսյանի խոսքով` այդ ինքնաթիռները գին–որակ լավ հարաբերակցություն ունեն, թեև ռուսական տեխնիկայի համեմատ շվեդական մեքենաների գինն ավելի մեծ է։  Փորձագետը համեմատում է առաջին հերթին ռուսականի հետ, քանի որ նախ Ռուսաստանը զենքի ու ռազմական տեխնիկայի Հայաստանի հիմնական մատակարարման է, իսկ ավելի վաղ հայ զինվորականները խոսում էին ռուսական Սու–30 ՍՄ կործանիչների ձեռք բերման մասին։

Ներսիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ դեռ ստույգ հայտնի չէ` կոնկրետ ինչ պայմաններ են առաջարկում շվեդները, սակայն դրանք կարող են Ռուսաստանի հետ գործարքի պայմաններից պակաս շահավետ լինել։

«Որոշ տեղեկություններով` շվեդական կործանիչների դեպքում խոսքը մեկ միավոր տեխնիկայի դիմաց 55-60 միլիոն եվրոյի մասին է, իսկ ինքնաթիռների մի մասը կարող է մատակարարվել լիզինգային պայմաններով։ Բայց հասկանալի չէ, թե ինչ է մտնում այդ գումարի մեջ. դատարկ ինքնաթիռը, թե սպառազինվածը։ Նույն ռուսական Սու–30 ՍՄ–ն օրինակ, Ղազախստանը ՀԱՊԿ–ի շրջանակում գնել է մեկ միավորի դիմաց 22 միլիոն դոլարով», – ասաց Ներսիսյանը։

Ընդ որում` ռուսական կործանիչները շվեդականներից կարգով ավելի բարձր են, դրանք գործողության մեծ շառավիղ ունեն ու ավելի լավ են զինված։

Փորձագետը կասկածում է, որ Հայաստանը կկարողական երկու մեքենան էլ գնի, ֆինանսական պաշարները թույլ չեն տալիս։ Ներսիսյանի տեղեկությունով` ի սկզբանե գործարքն առաջարկել է Շվեդիան, այլ ոչ Հայաստանը։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Հայաստանը պայմանագրեր է կնքել ՌԴ-ից զենքի մատակարարման վերաբերյալ. Տոնոյան

Նրա խոսքով և՛ շվեդական JAS-39 Gripen–ը, և ռուսական Սու–30 ԱՄ–ը գերազանցում են Ադրբեջանի ունեցածներին։ Դա պատասխան է  այն հարցին` որքանով են ռազմական այդ մեքենաների համապատասխանում այն խնդիրներին, որոնք կան ղարաբաղյան հակամարտության գոտում հայկական բանակի առջև։

Բաքում չմոդեռնիզացված խորհրդային ՄիԳ–29 կործանիչների էսկադրիլիա ունի, որն ըստ էության, ադրբեջանական ՌՕՈւ–ի հիմքն է։ Թեև այդ մեքենաները երկու շարժիչ ունեն, սակայն հիմնական չափանիշներով զիջում են շվեդական կործանիչներին, քանի դրանց և՛ էլեկտրոնիկան, և՛ հրթիռները բավականին հին են։ Դրանք ընդհանրապես պիտանի չեն բարձր հստակության հարվածներ հասցնելու համար, մեքենան զգալիորեն վատն է բոլոր չափանիշներով։ Քննարկվող կործանիչներից ցանկացածի ձեռքբերումը Հայաստանին օդում Ադրբեջանի համար սպառնալից մրցակցի կվերածի։

Լրահոս
0