00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դեկտեմբերի 7-ին Լենինականում կլինեմ»․ Խորիկը պատմել է 1988թ-ի սև օրվա և Յուրիի մասին

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցЗаслуженный мастер спорта СССР (1977), рекордсмен мира по тяжелой атлетике, чемпион Олимпийских игр (1980), многократный чемпион мира, Европы и СССР в весовой категории до 82,5 кг Юрий Варданян с сыновьями
Заслуженный мастер спорта СССР (1977), рекордсмен мира по тяжелой атлетике, чемпион Олимпийских игр (1980), многократный чемпион мира, Европы и СССР в весовой категории до 82,5 кг Юрий Варданян с сыновьями - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպիտակի երկրաշարժի մասին տեղեկություններից հետո ֆուտբոլիստը սլացել է Լենինական, որտեղ նրա աչքերի առաջ սարսափելի տեսարան է բացվել։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Հայտնի ծանրորդ Յուրի Վարդանյանը 1988թ-ին ասել է իր ընկերոջը՝ Խորեն Հովհաննիսյանին, որ դեկտեմբերի (Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրը) Լենինականում կլինի։ Այդ սարսափելի օրը տեղի ունեցած դեպքերի մասին լեգենդար ֆուտբոլիստը պատմել է «Մատչ ՏՎ»-ին տված հարցազրույցում՝  կապված ընկերոջ վախճանի հետ։

Тяжелоатлет Юрий Норайрович Варданян - Sputnik Արմենիա
Դյուցազնը, որը ստիպում էր կարկամել. Յուրի Վարդանյանը ճանաչվել է ծանրամարտի «ադամանդ»

«Սպիտակ․․․ Ես եղել եմ Լենինականում, հիմա դա Գյումրին է։ Ընկերություն եմ արել Յուրիկ Վարդանյանի՝ հայտնի ծանրորդի հետ։ Նա ինչ-որ առաջնությունից վերադարձել էր Մոսկվա դեկտեմբերի 6-ին։ Զանգեց ինձ․ «Գյումրիում կլինեմ դեկտեմբերի 7-ին»։ Եվ հանկարծ հեռուստացույցով ժամը 10-ին կամ 11-ին հայտարարում են՝ երկրաշարժ։ Ես իսկույն նստեցի մեքենաս և մեկնեցի այնտեղ։ Սարսափելի ուղևորություն էր», - պատմել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ դժվար է բառերով նկարագրել, թե այնտեղ ինչ էր կատարվում։ Լենինականի կեսն ուղղակի չկար։ Քաղաք մտնելիս հինգհարկանի շենքեր էին․ չկային ո՛չ այդ շենքերը, ո՛չ մարդիկ, միայն ավերակներ էին։ Երեք կիլոմետրանոց փողոցում մի քանի շենքեր կանգուն էին մնացել։

«Ինչպե՞ս օգնել։ Ո՞ւմ օգնել։ Ոչ ոք չգիտեր՝ ինչ անի, ամենուրեք իսկական սարսափ էր։ Ամեն քայլափոխին՝ դիակներ, խեղված մարմիններ, ճիչեր։ Վարդանյանը երկու տուն ուներ՝ կիսակառույց և բնակարան։ Երկուսն էլ դիմացել էին, միայն ճեղքեր էին առաջացել»,- հուզված հիշել է լեգենդար ֆուտբոլիստը և շարունակել.

«Իսկ մի քանի օր առաջ Յուրիկը մահացավ։ Դրանից չորս օր առաջ զանգել էր, պատրաստվում էր գալ։ Իմ կարծիքով՝ նա թիվ մեկ մարզիկն է Հայաստանի պատմության մեջ», - նշել է Հովհաննիսյանը։

Юра Варданян - Sputnik Արմենիա
Յուրի Վարդանյան. չեմպիոն` այլ մոլորակից

62 տարեկան Յուրի Վարդանյանը մահացել է ԱՄՆ-ում նոյեմբերի 2-ին:

Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, այդ պաշտոնում է մնացել մինչև 2017թ-ը։

Լրահոս
0