00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յուրի Վարդանյան. չեմպիոն` այլ մոլորակից

© ARMSPORTЮра Варданян
Юра Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1970-80 թվականների խորհրդային և հայ մեծանուն ծանրորդ, Մոսկվա-80 օլիմպիական չեմպիոն, աշխարհի յոթակի չեմպիոն և 43 համաշխարհային ռեկորդակիր Յուրի Վարդանյանը դարձավ 60 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Նվաճումների ցուցակն, ինչպես տեսնում եք, տպավորիչ է, սակայն ծանրամարտում կային մարդիկ, ովքեր ավելի շատ տիտղոսներ և ռեկորդներ ունեին։ Championat.com-ի գլխավոր խմբագրի տեղակալ Եվգենի Սլյուսարենկոն բացատրում է, թե ինչու պետք է Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն ծանրորդ համարվի։

Իր ամենամեծ մարզական հրաշքը Յուրի Վարդանյանն արեց 1980 թվականի հուլիսի 26-ին օլիմպիական Մոսկվայում։ Ժամանակակից սերունդն այդ օրվա հանճարեղ լինելն, իհարկե, այն ժամանակ էլ էր հասկանում։

«Այն, ինչ Վարդանյանն այսօր արեց, կարելի է միայն մեկ բառով բնութագրել` ֆանտաստիկա։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես կարելի է սա այլ կերպ մեկնաբանել», — այդ երեկո իրեն շրջապատած լրագրողներին է ասել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ, ավստրիացի Գոթֆրիդ Շյոդլը։

Սակայն միայն երեքուկես տասնամյակ անց, երբ սերունդներ փոխվեցին, պարզ դարձավ, որ Վարդանյանի ձեռքբերումը հավանաբար այդպես էլ ոչ ոք չի գերազանցի։ Երբեք։

Ի՞նչ տեղի ունեցավ։ Մենք չենք խոսում մեկ օրվա մեջ սահմանած համաշխարհային հինգ ռեկորդի մասին (պոկում, հրում և երկամարտի գումար), Վարդանյանը նման բաներ շատ էր արել։ Ոչ էլ այն մասին, որ նա մեծ հաշվով էր առաջ անցել իր մրցակցից (27.5 կգ), նման դեպքեր էլ էին եղել։ Ամենաշոկայինն այն էր, որ միջին քաշային Վարդանյանը, որը հանդես էր գալիս մինչև 82,5 կգ քաշային կարգում (սակայն իրական քաշը 81,7 կգ էր), իր արդյունքով կարող էր հաղթանակ տանել նաև մյուս երկու` մինչև 90 և մինչև 100 կգ քաշերում։ Ծանրամարտում, որտեղ հաղթողներին երբեմն որոշում են մարզիկի սեփական քաշով, իսկ հաշիվը կազմվում գրամներով և անգամ քրտինքի միլիլիտրերով, Վարդանյանի արածը պարզապես չլսված բան էր։

Զարմանալի չէ, որ որոշ ժամանակ անց IWF-ն հրապարակեց բոլոր ժամանակների մարզիկների քաշի և բարձրացրած ծանրության վարկանիշը, և այդ ցանկում Յուրի Վարդանյանն առաջին տեղում էր։ Տարիներ անցան, IWF-ի վարկանիշը մոռացվեց, սակայն մարզիկի ծննդյան օրը իսկական ժամանակն է, որպեսզի ևս մեկ անգամ անդրադառնանք այդ վարկանիշին։ Առավել ևս, որ մարզիկի գրանցած ցուցանիշին հաջորդած երեք տասնամյակում ուրիշ ոք նույնիսկ դեռ չի մոտեցել այդ ցուցանիշին։

Յուրի Վարդանյանը, բնականաբար, ճակատագրից դժգոհելու առիթ չունի` այդպիսի կարիերային կարող է նախանձել յուրաքանչյուր ոք։ Սակայն փաստն այն է, որ դեռ չասված բան կա։ Եթե հայ ծանրորդն իր ներուժն ամբողջությամբ օգտագործեր, դժվար թե որևէ մեկը մտածեր, որ «բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն» կոչմանը կարող է մեկ ուրիշը հավակնել։ Ամեն ինչ հստակ ու անքննելի կլիներ։ Մի քանի տարի առաջ IWF պաշտոնական ամսագրում հարցազրույց էր հրապարակվել «Ես կարող էի չորս Օլիմպիադայում հաղթող ճանաչվել…» վերնագրով։

Մոնրեալ, 1976 թվական։ Հայտնի ծանրորդն ընդամենը 20 տարեկան էր, իսկ հաղթանակների գանձատուփում էլ միայն պատանիների շրջանում ստացած աշխարհի առաջնության տիտղոսներն էին։ ԽՍՀՄ հավաքականի մարզիչները, այդ տարիների մրցակցությունը հաշվի առնելով, չհանդգնեցին անփորձ տղային Օլիմպիադա տանել։ Հիմա է պարզվում, որ իզուր. Վարդանյանն ու նրա մարզիչը օլիմպիական մրցաշարին զուգահեռ սեփական մրցումները կազմակերպեցին հայրենի Լենինականում (այժմ` Գյումրի), ու արդյունքում պարզ դարձավ, որ նրա վերջնական արդյունքը 7.5 կգ-ով ավելի շատ է, քան օլիմպիական չեմպիոնի տիտղոս նվաճած բուլղարացի մարզիկինը։

Մոսկվայում ունեցած հաղթանակից հետո 1984 թվականին իր կոչումը հաստատելու համար խոչընդոտ հանդիսացավ Օլիմպիադայի բոյկոտը։ Վարդանյանի և հակառակորդի միջև տարբերությունն այնքան էր, որ իր «ոսկին» նա կարող էր վերցնել, այսպես ասած, աչքերը փակ։ Նրա ցուցանիշը «Դռուժբա» (450 կգ` նրա վերջին համաշխարհային ռեկորդը, որը այդ քաշային կարգում ոչ ոք այդպես էլ չկարողացավ սահմանել) այլընտրանքային մրցաշարում գերազանցում է Լոս Անջելեսի օլիմպիական չեմպիոնի արդյունքը… 50 կգ-ով։ Սրանք ոչ թե տարբեր մոլորակներ են, այլ` տարբեր գալակտիկաներ։

Սեուլ-88-ը պետք է չորրորդը լիներ (այդ խաղերի խորհրդային չեմպիոնը նույնպես չկարողացավ հասնել Վարդանյանի ցուցանիշներին), ծանրորդն արդեն սկսել էր մարզումները, հաղթանակ տարել 1985 թվականի աշխարհի առաջնությունում, սակայն որոշեց ավարտել, ինչպես ինքն է ասել վերոնշյալ հարցազրույցում, «տարբեր պատճառներով»։ Թե ինչ պատճառներ էին դրանք, այդպես էլ հրապարակավ չասվեց, բայց իսկապես ցավալի էր, որ այդպես եղավ։

Ինչևէ, այդ ամենն արդեն անցյալում է, ու ոչինչ այլևս հնարավոր չէ փոխել։ Այսօր մենք կարող ենք խոսել Հայաստանի լեգենդի, երեք որդի ունեցող հոր ու դիվանագետ դարձած մարզիկի մասին։ Շնորհավոր 60-րդ տարեդարձը, Յուրի Վարդանյան։ Մեր անկեղծ հիացմունքն ու շնորհավորանքը` Ձեզ։

 

Լրահոս
0