00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Դալալոյան․ հայրս հայ է, ուրեմն ես ու եղբայրս էլ ենք հայ

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցСпортивная гимнастика. Чемпионат мира. Отдельные снаряды. Первый день
Спортивная гимнастика. Чемпионат мира. Отдельные снаряды. Первый день - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դառնալով սպորտային մարմնամարզության աշխարհի բացարձակ չեմպիոն՝ ռուսաստանցի Արթուր Դալալոյանն առաջին շնորհավորանքները ստացել է ՌԴ նախագահից, սպորտի նախարարից և Հայաստանի ազգականներից։

Sputnik, Ալեքսեյ Ստեֆանով

Նոյեմբերին 3-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որում Ռուսաստանի հավաքականը հիանալի արդյունքներ է ցույց տվել նաև 22-ամյա Արթուր Դալալոյանի շնորհիվ։ Նա չեզոքացրել է ասիացի մարմնամարզիկների գերիշխանությունը, որոնք հաղթել են 9 անգամ (վեց անգամ ճապոնացիները և երեք՝ չինացիները) և դարձել 21-րդ դարում սպորտային մարմնամարզության բացարձակ չեմպիոն առաջին ռուսաստանցի մարզիկը։ Մինչ այս նման արդյունքի էր հասել Նիկոլայ Կրյուկովը հեռավոր 1999թ-ին։

Sputnik Արմենիան էքսկլյուզիվ զրույց է ունեցել մարզիկի հետ և պարզել, թե ինչպես է Դալալոյանի ընտանիքը հայտնվել Մոսկվայում և արդյոք նա իրեն համարում է հայ։

«Ես ծնվել եմ Տիրասպոլում, որտեղ աշխատում էր հայրս։ Այնտեղ նա ծանոթացել է մոլդավուհի մորս հետ, նրանք ամուսնացել են, և լույս աշխարհ ենք եկել եղբայրս ու ես (նա ինձանից երեք տարով փոքր է)։ Այնուհետև ծնողներս որոշել են տեղափոխվել Ռուսաստան։ Սկզբից Նովոսիբիրսկ, որտեղ ես զբաղվեցի մարմնամարզությամբ, բայց ոչ թե պրոֆեսիոնալ դպրոցում, այլ խմբակում։ Թեև հենց այնտեղ ինձ առաջին անգամ ասացին, որ պետք է միանշանակ զբաղվել մարմնամարզությամբ, դրա համար ես բոլոր տվյալներն ունեի», - պատմում է Արթուրը։

Кадр из телешоу Вечерний Ургант от 9.11.18 - Sputnik Արմենիա
«Չեմ ուզում վարտիքը ձեռքիս մեռնել»․ բացարձակ չեմպիոն Դալալոյանը ցնցեց Ուրգանտին․ տեսանյութ

Նովոսիբիրսկում Դալալոյաններն ապրել են ընդամենը մեկ տարի, դրանից հետո որոշում են տեղափոխվել Մոսկվա, որտեղ Արթուրի մորաքրոջ խորհրդով տղային տվել են Միխայիլ Վորոնինի անվան «Դինամո-Մոսկվա» մարմնամարզության ակումբ։ Հենց այնտեղ աշխարհի ապագա կրկնակի չեմպիոնի և Եվրոպայի քառակի չեմպիոնի կարիերան սկսել է առաջ գնալ։ Նա սպորտին տվել է ընդհանուր առմամբ 16 տարի և հպարտանում է նրանով, որ այդ ընթացքում ոչ մի անգամ չի փոխել մարզչին. «Ինչպես սկսել եմ զբաղվել Ալեքսանդր Կալինինի մոտ, այնպես էլ շարունակում եմ մարզվել նրա մոտ»։

«Երբ մեդալ ստացա Քաթարում, ինձ զանգահարեց սպորտի նախարարը և անձամբ շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ, հետո հեռագիր եկավ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Այնուհետև ինձ հետ սկսեցին կապվել իմ բազմաթիվ ազգականները Հայաստանից։ Նրանք շատ են. տատիկս ու պապիկս ողջ են, նրանք հպարտանում են իմ հաջողություններով։ Հայրս ծնունդով Կալինինո ավանից է, որը հիմա կոչվում է Տաշիր։ Ինձ համար շատ հաճելի էր։ Զանգահարեցին նաև ազգականներս Մոլդովայից», - ասում է մարմնամարզիկը։

Спортивная гимнастика. Чемпионат мира. Отдельные снаряды. Второй день - Sputnik Արմենիա
Պուտինի գնահատանքին արժանացած հաղթանակը. ինչու Երևանում Արթուր Դալալոյանին «չեն սպասում»

Արթուրը կուզեր, որպեսզի իրեն շնորհավորեր նաև հայրը՝ Հրաչյա Դալալոյանը, բայց նրա հետ կապը կտրվել է մոտ տասը տարի առաջ։ «Նա հեռացել է ընտանիքից, մեկնել Ռուսաստանից և անհետացել։ Ազգականներս ասում են, որ մի ժամանակ նա ապրել է նրանց մոտ, բայց հետո նրա հետքերը կորել են։ Ոչ ոք չգիտի, թե որտեղ է նա հիմա», - հոգոց է հանում մարզիկը։

«Բայց դուք ձեզ հայ եք համարո՞ւմ», - հարցրեցի ես Արթուր Դալալոյանին՝ հիշեցնելով, թե ինչպես է մեկ այլ հայտնի ռուսաստանցի մարզուհի՝ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը, չի սիրում շոշափել ծագման մասին թեման հենց այն պատճառով, որ իր ծնողներն ամուսնալուծված են։

«Մեզ մանկուց հայրս և շրջապատում բոլորն ասել են, որ եթե հայրս հայ է, ուրեմն դուք՝ նրա երեխաները, հայ եք։ Իհարկե, ես կարող եմ ինձ հայ անվանել։ Բայց կարող եմ նաև ինձ անվանել մոլդովացի և ռուս, չէ որ կյանքիս մեծ մասն ապրել եմ Ռուսաստանում, մեծացել և դաստիարակվել եմ Մոսկվայում», - պատասխանեց Արթուր Դալալոյանը։

Артур Далалоян Спортивная гимнастика. Чемпионат мира. Мужчины. Индивидуальное многоборье - Sputnik Արմենիա
Արթուր Դալալոյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Նա խոստովանեց, որ մանուկ հասակում տանը նույնիսկ հայերեն են խոսել։ Իսկ հիմա նա մի քանի բառ է հիշում, քանի որ վաղուց չի խոսել։ Այդ թվում այն պատճառով, որ Արթուրը երբեք չի եղել Հայաստանում։

«Շատ եմ ուզում լինել Հայաստանում, ծրագրում եմ ուղևորություն։ Ես շատ եմ սիրում բնություն՝ ծառեր, գետեր, ջուր, իսկ ազգականներս ասում են, որ Հայաստանում հիասքանչ, ուղղակի կուսական բնություն է։ Ես նման գեղեցկությունից հաճույք եմ և դրական լիցքեր եմ ստանում։ Չհավանեցի Քաթարը, միայն բարձրահարկեր են և չորացած հող։ Ուստի երբ գնամ Հայաստան, կվայելեմ թարմ մաքուր օդը, կանաչը, լեռները, հենց այդպիսին եմ ես պատկերացնում Հայաստանը», - պատմեց Դալալոյանը։

Լրահոս
0