00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չեմ ուզում վարտիքը ձեռքիս մեռնել»․ բացարձակ չեմպիոն Դալալոյանը ցնցեց Ուրգանտին․ տեսանյութ

© Первый каналКадр из телешоу "Вечерний Ургант" от 9.11.18
Кадр из телешоу Вечерний Ургант от 9.11.18 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանն իր մեդալները ցույց տվել Իվան Ուրգանտին ու խոստացավ լողափ գնալ վերնաշապիկով։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Սպորտային մարմնամարզության աշխարհի բացարձակ չեմպիոն Արթուր Դալալոյանը երեկ «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման հյուրն էր։ Հաղորդավար Իվան Ուրգանտը որոշել էր մեկ օրով փոխել իր անուն–ազգանունը, որպեսզի չառանձնանար հյուրերից։ Հենց սկզբից հայտարարվեց, որ հաղորդումը կվարի Հովհաննես Ուրգանտյանը (Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ գրող Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը, նույն թողարկման հյուրերն էին)։

Кадр из телешоу Вечерний Ургант от 9.11.18 - Sputnik Արմենիա
Ես հարուստ հրեա էի, իսկ նա` աղքատ հայ․ Ուրգանտի հյուրերը Մարտիրոսյան ամուսիններն են

Հիշեցնենք՝ Արթուր Դալալոյանն այս տարվա հոկտեմբերին Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նվաճեց անհատական բազմամարտի չեմպիոնի տիտղոսը։ Ռուսաստանը 1999 թվականից հետո անհատական բազմամարտում աշխարհի չեմպիոն չէր ունեցել:

Ուրգանտը, ներկայացնելով Դալալոյանին, ասաց, որ Արթուրի հաղթանակից առաջ Ռուսաստանը 19 տարի բացարձակ չեմպիոն տղամարդ մարմնամարզիկ չէր ունեցել։

«Այո, Վանյա, հիմա կարող ես հանգիստ շունչ քաշել։ Ես հաղթեցի նրանց», - կատակեց Արթուրը։

Մարզիկը դատարկ ձեռքերով չէր եկել Ուրգանտի մոտ, նա բերել էր իր մեդալները՝ բրոնզե, արծաթե ու ոսկե։ Իվանը հետաքրքրությամբ զննեց մարմնամարզիկի պարգևները և ասաց. «Ոսկին վերցնում եմ, սկսում եմ դողալ»։

Հաղորդման ընթացքում Արթուրն էլ անընդհատ կատակեց ու ամեն հարմար պահի խայթեց Ուրգանտին։ Դալալոյանն ասաց, որ սիրում է գինի ու ծխախոտ, բայց «լավ ու խելացի» մարդիկ խորհուրդ են տվել ազատվել այդ վնասակար սովորություններից։

«Մարզիչս մանկուց դաստիարակել է ինձ։ Նա առաջինն է ինձ ծով տարել», - խոստովանեց մարզիկը։

Ուրգանտը ցույց տվեց Դալալոյանի լուսանկարները, որոնցում երիտասարդը լողազգեստով էր։ Իվանը նախանձով նշեց, որ մարզիկը չափազանց լավ տեսք ունի ու նրա հետ անհնար է մրցել։

«Ես շապիկով լողափ կգնամ, իսկ դու՝ մերկ, որ բոլորի ուշադրությունը քեզ վրա կենտրոնացած լինի», - լուծումը գտավ Արթուրը։

Հետո Իվանը տեսանյութ ցուցադրեց, որում մարմնամարզիկը թռիչքի ընթացքում շորտ է հագնում։ Դալալոլյանն առաջարկեց հաղորդավարին կրկնել այդ հնարքը։

«Ես կփորձեի, բայց չեմ ուզում վարտիքը ձեռքիս մեռնել», - կատակեց Ուրգանտը։

Դալալոլյանն առաջին ռուսաստանցի մարզիկն է, որը 21 դարում մարզական մարմնամարզության բացարձակ չեմպիոն է դարձել։ Նրանից առաջ նման արդյունք էր ցույց տվել Նիկոլայ Կրյուկովը 1999 թվականին։

Լրահոս
0