ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի, և Հայաստանում ձյուն կտեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, նոյեմբերի 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև թույլ անձրև, 13-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Այսօր` նոյեմբերի 10-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 13-15 աստիճան տաքության, իսկ գիշերային ժամերին` -1–ից +1–ի սահմանում։