ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող հրդեհի հետևանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
ԱՄՆ նախագահը կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին:
Վերջին տվյալներով` հրդեհն արդեն 9 անձի կյանք է խլել, որից 5-ի դիակները հայտնաբերվել են այրված ավտոմեքենայի մեջ։
Հրդեհված բնակավայրերից տարհանել են մոտ 250 000 մարդու։
Փարադայս քաղաքի բնակչությունը` 27 000 մարդ, տարհանվել է ամբողջությամբ։
Հիշեցնենք` Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհը սկսել էր տարածվել չորեքշաբթի` նոյեմբերի 8-ին։
Հրդեհն արդեն 36 000 հեկտար տարածք է ընդգրկել։ Կրակը ոչնչացրել է 7 000 շինություն, հիմնականում` բնակելի տներ։