ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայկական «Բարբի» Լիլի Մորտոն 32-ամյակն Իտալիայում է նշել։
Նա մի քանի տեսանյութ է հրապարակել Վենետիկից։
Հատկանշական է, որ բաց զգեստներով և էրոտիկ տեսանյութերով հայտնի Մորտոն բոլոր տեսանյութերում հագնված է։ Բաժանորդներին դա այդքան էլ դուր չի եկել։ Ի դեպ, նա մոտ 20 հազար հետևորդ ունի։
«Եթե իմանայի, որ չես հանվելու, չէի նայի սա», «Նորից հագնվա՞ծ ես։ Ինչ ամոթ է», «Արդեն կեսգիշերն անց է, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում դուրս գալ էջիցդ», — գրում են բաժանորդները։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում լոնդոնցի 34-ամյա միլիոնատեր Ռոդրիգո Ալվեսը, որը նման է Քեն տիկնիկին, շամպայն է խմում Լիլի Մորտոյի հետ Մոսկվայի ակումբներից մեկում։ Տեսանյութում նրանք համբուրվում էին։
Նշենք, որ նրանք ծանոթացել են ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Мужское/Женское» հաղորդման ժամանակ։