ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի –Sputnik. RT հեռուստաալիքի և Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր մտերիմ ընկերուհուն` Թինա Կանդելակիին և միևնույն ժամանակ Telegram–ում իր բոլոր ընթերցողներին պատմել է, թե ինչպես է ծանոթացնել ամուսնու` Տիգրան Քեոսայանի հետ։
Լրատվական դաշտի երկու ներկայացուցիչների հերթական բանավեճը սկսվեց Կանդելակիի գրառումից, որում նա` վերջերս էկրաններին հայտնված «Ղրիմի կամուրջ. արված է սիրով» ֆիլմից (հեղինակներն են` ռեժիսոր Տիգրանն Քեոսայանն ու սցենարիստ Մարգարիտա Սիմոնյանը) մի դրվագ էր հրապարակել։ «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը խոստովանել է, որ ամեն ինչ կտար, միայն թե իմանար, ինչպես են ծանոթացել Քեոսայանն ու Սիմոնյանը։
«Տիգրանն ավտոմեքենայով ինչ–որ տեղ գնալիս ճանապարհին լսում է, թե ինչպես են ինձ փնովում «Էխոյով», այնուհետև գտնում է ինձ Ֆեյսբուքում և գրում.
«Բարև Ձեզ, այդ դուք ե՞ք այն աղջիկը, որը նստած է եղել Բեսլանում զրահաբաճկոնով և ուղիղ եթերով ասել «мамочки», երբ գնդակը ձեր ականջի տակով է անցել. ձեզ ռադիոյով քարկոծում էին և ինձ մոտ ցանկություն առաջացավ գրել ու սատարել ձեզ», – պատմել է Սիմոնյանը։
Այս հուզիչ պատմության մասին գրառումը այնպես է դուր եկել օգտատերերին, որ շատերը իրենց էջերում տարածել են Սիմոնյանի գրառումը։ Նույնիսկ Վենեդիկտովն է հրապարակել այդ ռոմանիկ պատմությունը Telegram-ի իր ալիքում։
«Լրատվական դաշտի բոլոր չամուսնացած ընկերուհիներին այժմ պատմել է պետք Ալեքսեյ Վենեդիկտովի և «Էխո Մոսկվիի» կախարդական ուժի մասին։ «Էխո Մոսկվի»` գտի՛ր քո սերը», – կատակել է Կանդելակին։
Ընկերուհիները հաճախ են կատակում վիրտուալ տիրույթում։ Օրինակ` վերջերս Սիմոնյանը պատահաբար հրապարակել էր Կանդելակիի անձնական հեռախոսահամարը, որից հետո հաղորդավարին ողողել էին հաղորդագրություններով: