ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի` Ղարաբաղի հարցով հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերին Միլանում ։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը։
Հանդիպումը նախատեսվում է կազմակերպել ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակում։
Ինչպես Բաքվում լրագրողներին հայտնել է Պոպովը, այս հարցը քննարկվել է Հայաստանի արտգործնախարարի հետ, շուտով հանդիպում է լինելու Ադրբեջանի արտգործնախարարի հետ և նրա հետ նույնպես կանդրադառնան հարցին։