00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամենահետաքրքիրն առջևում է». ի՞նչ է սպասում Հայաստանին ընտրություններից հետո

© Sputnik / Asatur YesayantsВрио первого вице-премьера Арарат Мирзоян и депутат от фракции "Царукян" Наира Зограбян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн
Врио первого вице-премьера Арарат Мирзоян и депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գալիք արտահերթ ընտրություններում քաղաքական ուժերի դասավորությունը հայտնի է յուրաքանչյուրին. կհաղթի այն կուսակցությունը կամ դաշինքը, որը կաջակցի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Սակայն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ ամենահետաքրքիրը կսկսվի ավելի ուշ։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Կուսակցությունը կամ դաշինքը, որը Նիկոլ Փաշինյանին կաջակցի Հայաստանի վարչապետ պաշտոնում և կանցնի խորհրդարան, ստիպված կլինի ինստիտուցիոնալ առումով հասունանալ և վերածվել իսկական քաղաքական ուժի, այնպես որ ամենահետաքրքիրը կսկսվի արդեն ընտրությունների հետո։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Հայաստանի ԿԸՀ–ն նոյեմբերի 2–ի նիստում հաստատել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակացույցը, որի համաձայն` ընտրությունները տեղի կունենան 2018թ–ի դեկտեմբերի 9–ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26–ին։

«Ամենահետաքրքիրը սկսվելու է ընտրություններից հետո։ Այն ամենը, ինչ կարող էր տեղի ունենալ մինչ այդ, տեղի է ունեցել ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Ինչպե՞ս կձևավորվի իշխող կուսակցությունը, որտեղի՞ց են վերցնելու այն մարդկանց, որոնք պետք է անցնեն խորհրդարան` հաշվի առնելով կարճ նախընտրական քարոզարշավը։ Ահա թե որն է հարցը», – ասաց Իսկանդարյանը

Նա նշեց, որ Փաշինյանի կուսակցությունում` «Քաղաքացիական պայմանագրում», «քասթինգն» արդեն սկսվել է։ Մարդիկ մի կուսակցությունից անցնում են մյուսը։

Այսպես, երեկ «Ժառանգությունից» ՔՊ անցնելու մասին է հայտարարել Հայաստանի Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

Национальное Собрание РА - Sputnik Արմենիա
Քաղաքական աշունը թեժանում է. հայտնի է` երբ կմեկնարկի նախընտրական քարոզարշավը

Իսկանդարյանի կանխատեսումով` խորհրդարան կանցնեն կոմպետենտության տարբեր աստիճան ունեցող տարատեսակ մարդիկ, որոնց պետք է համախմբել և միավորել մեկ գաղափարախոսության շուրջ։ Առայժմ անհասկանալի է, թե ինչի շուրջ են նրանք միավորվելու։ Անհասկանալի է, թե ինչպես նոր իշխանությունները կկառուցեն քաղաքական կուսակցությունը և ինչպես կարձագանքեն ցածր լեգիտիմության դեպքում` հաշվի առնելով այն, որ նրանք վարժվել են աշխատել բարձր լեգիտիմության պայմաններում։

«Լեգիտիմությունը, որն ունեն Փաշինյանը և նրա կողմնակիցները, ոչ թե ինստիտուցիոնալ է, այլ զանգվածային–սոցիալական։ Հետևաբար, այն չի կարող հավերժ տևել, ուստի ընտրությունները տեղի կունենան հիմա», – ասաց Իսկանդարյանը։

Ընդհանուր առմամբ Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթանում է իշխանության փոխանցումն ավարտելու գործընթաց։ Իսկանդարյանի կարծիքով` հնարավոր է, որ խորհրդարան անցնեն կուսակցություններ, որոնք հանդես կգան որպես ընդդիմություն, սակայն դա զգալիորեն ոչինչ չի փոխի, քանի որ կվերականգնվի Հայաստանի համար դասական «կիսակուսակցական» համակարգը։

Լրահոս
0