00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անունը նշանակում է Հայաստան. ավիավթարի զոհ դարձած Արմենի մայրը պատմել է որդու մասին

© RIA Novosti / Кирилл ЧулковМать Армена Вишнева в комнате сына, погибшего в авиакатастрофе над Синаем в 2015 году
Мать Армена Вишнева в комнате сына, погибшего в авиакатастрофе над Синаем в 2015 году - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեք տարի առաջ Սինայի թերակղզում սարսափելի վթարի ժամանակ մահացած Արմեն Վիշնևի մայրը պատմել է որդու և ողբերգության զոհերի հիշատակը պահպանելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. ՌԻԱ Նովոստիի թղթակից Կիրիլ Չուլկովն անդրադարձել է մաքսատան ծառայող Արմեն Վիշնևի ճակատագրին։ Վիշնևն այն ուղևորներից էր, որի մասին երեք տարի առաջ ԶԼՄ–ները գրեցին 9268 չվերթն իրականացնող օդանավի կործանումից հետո։ Մահացածի մայրը` Ամալյա Վիշնևան, անցած երեք տարիները նվիրել է որդու և մյուս զոհերի հիշատակը հավերժացնելուն։

© RIA Novosti / Кирилл ЧулковԱրմենի սենյակը
Անունը նշանակում է Հայաստան. ավիավթարի զոհ դարձած Արմենի մայրը պատմել է որդու մասին  - Sputnik Արմենիա
Արմենի սենյակը

Ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության մեջ խոշորագույն ավիավթարը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին։ «Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ 9268 թռիչքն իրականացնող Airbus-321 օդանավը կործանվել էր Սինայի թերակղզու տարածքում: Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել էին` 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

Արմեն Նապոլեոնովիչ

Բնակարանը, որտեղից երեք տարի առաջ հեռացել է և այլևս չի վերադարձել Արմեն Վիշնևը, Սանկտ Պետերբուրգի Կոլպինո արվարձանում է։ Դուռը բացում է 50 անց մի կին` Ամալյա Վիշնևան։ Բնակարանը վերանորոգում են, և միայն որդու սենյակին ձեռք չեն տալիս։

Ամալյան պատմում է, որ Վիշնևա ազգանունը ժառանգել է հորից` Ստառայա Ռուսա քաղաքի բնակչից։ Արմեն անունը նշանակում է Հայաստան, որտեղ ծնվել է նրա մայրը։ Արմենի հայրը ադրբեջանցի է եղել` Իսմայիլը, որի ընտանիքն ապրել է Արարատյան դաշտում։ 1988թ–ին, երբ ծնվել է Արմենը, սկսվել է ղարաբաղյան հակամարտությունը, և Իսմայիլը ստիպված է եղել իր ազգականներին տանել Ադրբեջան։

© RIA Novosti / Кирилл ЧулковԱրմենի սենյակը
Անունը նշանակում է Հայաստան. ավիավթարի զոհ դարձած Արմենի մայրը պատմել է որդու մասին  - Sputnik Արմենիա
Արմենի սենյակը

Երբ տղայի հայրը վերջապես կարողացել է գնալ Լենինգրադ, Արմենին տեղի ՔԿԱԳ–ում գրանցել է մոր պապիկը` Նապոլեոնը։ Նապոլեոն պապիկը փաստաթղթերում շփոթել է տողերը և իր տվյալներն է գրել «հայրը» բաժնում։ Այդպես է Արմենը Նապոլեոնովիչ դարձել։

Տղայի հայրը հենց սկզբից էլ ասել է, որ իրեն թույլ չեն տա ամուսնանալ հայուհու հետ, և ընտանիքը հիմնականում անջատ է ապրել։ Երբ Արմենը դարձել է 9 տարեկան, նրա հայրը մահացել է։ Ամալյան պատմում է, որ որդին շատ ինքնուրույն է մեծացել։

«Քանի որ ես կիսով չափ Կովկասից եմ և ամառները դեռ մանկուց անցկացրել եմ Հայաստանում, տեսել եմ` ինչպես են այնտեղ մեծացնում տղաներին և ինչ է տղամարդը։ Ես երբեք դեմ չեմ եղել նրա նախաձեռնություններին։ Եվ ոչ մի անգամ այնպես չի եղել, որ նա ինչ–որ բան որոշի անել ու չկարողանա։ Նա իր մեջ զգում էր, որ կարող է», – ասում է Ամալյան։

Մայրը երբեք չի հսկել Արմենի ուսումը դպրոցում և լիովին ընդունել է նրա ընտրությունը, երբ որոշել է մաքսավոր դառնալ։

Ուղեկիցները

Ճակատագրական ուղևորության նախօրեին հեռուստացույցով լսել են այն բոլոր ուղղությունները, ուր մեկնելն անվտանգ չէ։ Մոր հարցին, թե իմաստը ո՞րն է արձակուրդին մեկնել Եգիպտոս, Արմենը միայն պատասխանել է. «Ի՞նչ է, մեզ էլ կսպանե՞ն»։

Ավելի ուշ, կարդալով որդու նամակները «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում, Ամալյան զբոսաշրջային ընկերության աշխատակցուհուն չուղարկված նամակ է գտել, որում որդին խնդրել է ինչ–որ տուր գտնել դեպի «մեր ռուսական ծով»։ Մայրն ասում է` որդին երևի շեղվել է ու նամակը չի ուղարկել։

© RIA Novosti / Кирилл ЧулковԱրմենի սենյակը
Անունը նշանակում է Հայաստան. ավիավթարի զոհ դարձած Արմենի մայրը պատմել է որդու մասին  - Sputnik Արմենիա
Արմենի սենյակը

Մայրը գտել է նաև Կոլպինոյում բնակվող մի աղջկա` Ալինա Գայդամակի հետ նամակագրությունը։ Ալինայի զարմուհին աշխատել է Brisco զբոսաշրջային ընկերությունում, որտեղից ուղեգրեր են գնել 9268 չվերթի ուղևորների մեծ մասը։ Արմենի մայրը պատմում է, որ Ալինան գրել է որդուն` առաջարկելով միասին մեկնել Եգիպտոս։ Ալինայի հետ են եղել նաև նրա մայրը և կնքահայրը։

«Ողբերգությունից հետո ինձ գրել են, որ մեկ այլ աղջիկ նրան Թաիլանդ է հրավիրել, բայց Արմենը գնացել է Ալինայի հետ, որովհետև հավանել է նրան», – պատմում է Արմենի մայրը։

Որդին մահացել է

Ամալյա Վիշնևան աշխատել է սոցիալական ծառայությունում, 2015թ–ի դեկտեմբերի 31–ի առավոտյան նա ավտոբուսում է եղել, երբ զանգել է մայրը և հարցրել` լսե՞լ ես կործանված ինքնաթիռի մասին նորությունները։

«Մորս ասացի` սպասիր, երկու կանգառ հետո կիջնեմ ու կգամ մոտդ»,– պատմում է կինը։ Նրա խոսքով` մտքով անգամ չի անցել, որ որդին կարող էր լինել այդ ինքնաթիռի մեջ։

Այդ ընթացքում զանգել է ամուսնուն` Արմենի խորթ հորը։ Նա հաստատել է, որ որդին այդ ինքնաթիռում է եղել։ Հենց եթերում ցույց են տվել ԱԻՆ վազող տողը` թեժ գծի հեռախոսահամարով, Ամալյան իսկույն զանգահարել է և հաղորդել որդու և Ալինայի տվյալները։

«Նա կարդում է, Ա, Բ, Վ տառերն անցնում է, իսկ որդուս ազգանունը դեռ չկա։ Հույս է ծնվում, որ ուշացել է։ Եվ հանկարծ 224 մահացածների ցուցակի ամենավերջում օպերատորն ասում է, որ անունը կա ցուցակում, որդիս 200–րդ էր։ Դրանից հետո ես ու մայրս պապանձվեցինք», – պատմում է Ամալյան։

Հետո մայրն իմացել է, որ որոնում են ահաբեկչի։

«Ես մտածեցի` տեղեկություններ կհավաքեմ ուղևորների ազգականների մասին, և եթե ինչ–որ մեկը մենակ լինի, որի մասին ոչ ոք չի հարցնի, նա էլ ահաբեկիչն է։ Սկսեցի զբաղվել դրանով։ Կարդացի բոլոր հրապարակումները, ամեն ինչ արխիվացրի, գրանցեցի, իմացա` ով ում հետ է թռել», – պատմում է Ամալյան։

Հիշողություն

Ողբերգությանը հաջորդած երեք տարիների ընթացքում կինը մի ամբողջ արխիվ է հավաքել։ Այդ արխիվում կան անծանոթ մարդկանց նամակներ, որոնք պատմում են որդու մասին։ Մեկն էլ «ՎԿոնտակտեում» որդու հիշատակի էջ է ստեղծել։

© RIA Novosti / Кирилл ЧулковԱրմենի սենյակը
Անունը նշանակում է Հայաստան. ավիավթարի զոհ դարձած Արմենի մայրը պատմել է որդու մասին  - Sputnik Արմենիա
Արմենի սենյակը

Ամալյան ասում է, որ հիմա իր համար գլխավորը որդու մասին հիշողությունն է։ Նա պատմում է, որ գրական կայքերից մեկում ողբերգությունից հետո գրվել են մեկուկես հազար բանաստեղծություններ` նվիրված մահացածներին։ Ամալյան ընտրել է լավագույնները և հիշատակի գիրք կազմել։ Գիրքը լույս է տեսել այս տարվա փետրվարին։

Կինը հիշատակի անկյուններ է ստեղծել այն դպրոցներում, որտեղ սովորել են Արմենն ու Ալինան։ Նա նաև որդու հիշատակին մրցանակ է հիմնել Կոլպինոյում ձյուդոյի մրցումների ժամանակ ամենագեղեցիկ նետման համար։ Ամեն տարի սեպտեմբերի 3–ին` Ահաբեկչության դեմ պայքարի համերաշխության օրը, Կոլպինոյի բնակիչները ծաղկեպսակ են իջեցնում ջուրը։

Լրահոս
0