ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի շուրջ:
Սարգսյանն այսօր` նոյեմբերի 1-ին, ելույթով հանդես կգա տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը
Նախագահիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետություն է մեկնել հոկտեմբերի 29-ին։