ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի ռուս դերասանուհի Իրինա Գորբաչովան սկսել է հանդիպել 38–ամյա ռեժիսոր Էդուարդ Հովհաննիսյանի հետ, հաղորդում է «Էքսպրես գազետան»։
30–ամյա դերասանուհին հայտնի է «Առիթմիա», «Մարզիչ» և «Ես նիհարում եմ» ֆիլմերով։ Վերջերս նա բաժանվել է 34–ամյա Գրիգորի Կալինինից, որի հետ ապրել էր երեք տարի։
Դերասանուհին «Մարդը, որը զարմացրել է բոլորին» ֆիլմի մոսկովյան պրեմիերային գնացել է արդեն Հովհաննիսյանի հետ։
Նրա հիմնական աշխատանքներից մեկը «Քննիչ Տիխոնովը» սերիալն է, որտեղ գլխավոր դերը խաղացել է Միխայիլ Եֆրեմովը։
Հիմա Հովհաննիսյանը նկարում է «Չիկի» ֆիլմը։ Հովհաննիսյանի կինոնկարում գլխավոր դերը խաղում է հենց Գորբաչովան։ Հաղորդվում է, որ նրանք ծանոթացել են աշխատանքի վայրում։
Իրինան դեռ չի մեկնաբանել Կալինինի հետ ամուսնալուծությունը. Կալինինը հայտնի է «Կղզի» սերիալից։
Ավելի վաղ դերասանուհին խոստովանել է, որ նրանց հարաբերություններում դժվարություններ են եղել։ Հիմնական վարկածներից մեկի համաձայն, ամուսնալուծության պատճառը դարձել եղել է կնոջ մասնագիտական հաջողությունը։ Իբր Գրիգորին ծանր է տարել Իրինայի հայտնիությունը և, չնայած երեխաների մասին համատեղ երազանքներին, որոշել է բաժանվել։