00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գանգստերական ֆիլմ» Ջավախքում. հայերը ծեծկռտուքի մեջ են ընկել Զուրաբիշվիլու պատճառով

© Sputnik / Alexander ImedashvilПрезидентские выборы в Грузии
Президентские выборы в Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջավախքում լուրջ վեճեր են ընթանում երկրի նախագահի ընտրությունների պատճառով։ Բնակիչները կիսվել են երկու ճամբարի. մի մասը պաշտպանում է Սալոմե Զուրաբիշվիլուն, մյուս մասը` Գրիգոլ Վաշաձեին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ջավախքում կոշտ վիճաբանություն է տեղի ունեցել երկրի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի շտաբի մոտ։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից Ախալքալաքի քաղաքապետարանի շրջանային ժողովի պատգամավոր Սամվել Պետրոսյանը։

Президентские выборы в Грузии - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս կազդի Վրաստանի նախագահի ընտրությունը Հայաստանի հետ հարաբերության վրա

Նա հաղորդեց, որ Ախալքալաքում միջադեպի ժամանակ նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու կողմնակիցները մահակներով ծեծել են մեկ այլ թեկնածուի` Գրիգոլ Վաշաձեի կողմնակիցներին, որը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու համախոհն է։

Հոկտեմբերի 28–ին Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայներն է հավաքել անկախ թեկնածու Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք–Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը։ Շրջանում նրա օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 60 տոկոսը։

Միաժամանակ, «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միության թեկնածու Վաշաձեն առաջատար է Վրաստանի ադրբեջանաբնակ շրջանում։ Դրա հետ կապված` Սահակաշվիլին արդեն շնորհակալություն է հայտնել հանրապետության ադրբեջանական բնակչությանը։

«Զուրաբիշվիլու կողմնակիցները, զինված մահակներով, սառը զենքով, արմատուրայով ներխուժել են «Միասնական ազգային շարժում» կուսակցության շտաբ, որտեղ այդ պահին ընդամենը չորս հոգի է եղել։ Նրանք չեն հասցրել ուշքի գալ, իրավիճակը հիշեցրել է ամերիկյան գանգստերական ֆիլմ», – ասաց Պետրոսյանը։

Միջադեպից հետո վրացական ԶԼՄ–ներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ծեծկռտուքը կազմակերպել են Նինոծմինդա և Ախալքալաք շրջանների պատգամավոր Հենզել Մկոյանի մարդիկ։

Խորհրդարանականը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ ծեծկռտուքի մեջ մեղավոր են Վաշաձեի կողմնակիցները։

«Ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո նրանք գիշերը պոկել են Զուրաբիշվիլու բոլոր պաստառները և սպառնացել պայթեցնել բենզալցակայանը։ Միաժամանակ անպարկեշտ խոսքեր են ասել Զուրաբիշվիլու և Իվանիշվիլու (իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլի. խմբ.) հասցեին», – ասաց Մկոյանը։

Контртеррористическая операция в Тбилиси - Sputnik Արմենիա
Շապիկն է մեղավոր. քաղաքականությունից հեռու տնտեսուհին հայտնվել է քաղաքական թակարդում

Նրա խոսքով` ծեծկռտուքը սադրել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանի որդին։

Նա նույնպես հերքեց մեղադրանքներն այն մասին, որ իր ծանոթները կանխամտածված հարձակվել են Վաշաձեի շտաբի վրա։ Հակառակը, Մկոյանի եղբայրը` Մարտուն Մկոյանը, փորձել է հաշտեցնել կռվողներին։

ԾԵծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ 239 հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով («Կանխամտածված խուլիգանություն` կատարված հրազենային զենքի կամ այլ առարկայի կիրառումով, որն օգտագործվել է որպես զենք»)։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Վրաստանում երկրի նախագահի ընտրություն անցկացվեց։

Վրաստանի ԿԸՀ նախնական տվյալով` Զուրաբիշվիլու օգտին քվեարկել են ընտրողների 38,63 տոկոսը, իսկ Վաշաձեի օգտին` 37,73%-ը։

Վրաստանի ԿԸՀ-ն վերջնական արդյունքները կամփոփի նոյեմբերի 17-ից ոչ ուշ։ Իսկ մեկ շաբաթ անց տեղի կկայան ընտրության երկրորդ փուլը:

Լրահոս
0