00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս կազդի Վրաստանի նախագահի ընտրությունը Հայաստանի հետ հարաբերության վրա

© Sputnik / Անցնել մեդիապահոցПрезидентские выборы в Грузии
Президентские выборы в Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի նախագահի ընտրության արդյունքը կկանխորոշի երկրի արտաքին քաղաքական ընթացքը միջնաժամկետ հեռանկարում։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի նախագահական ընտրության արդյունքը կարող է շտկել Վրաստանի արտաքին քաղաքական վեկտորը, ինչն իր հերթին կազդի Հայաստանի հետ հարաբերության վրա։

Посольство Грузии в Армении - Sputnik Արմենիա
«Հանուն Վրաստանի ապագայի». ինչպես անցան Երևանում Վրաստանի նախագահի ընտրությունները

Վրաստանի հինգերորդ նախագահի ընտրությունը, որն անցկացվեց հոկտեմբերի 28-ին, վկայում է, որ երկրորդ փուլն անխուսափելի է։ Ընտրության առաջատարներն են անկախ թեկնածու և իշխող «Վրացական երազանք» կուսակցության ֆավորիտ Սալոմե Զուրաբիշվիլին, «Ուժը միասնության մեջ է» միացյալ ընդդիմության թեկնածու, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու համախոհ Գրիգոլ Վաշաձեն։

Ինչպես նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը, Զուրաբիշվիլու հաղթանակը հնարավորություն կտա իշխող կուսակցությանը պահպանել իշխանությունը մինչև 2020թ-ի խորհրդարանական ընտրությունները։ Եթե Վաշաձեն դառնա նախագահ, ապա դա կբարդացնի իշխող կուսակցության` օրենսդրական մարմնում տեղ ունենալու պայքարը։

«Ընտրատեղամասերի տվյալներով` Վրաստանի հայաբնակ շրջանում մեծամասնությունը քվեարկել է Զուրաբիշվիլու օգտին։ Ադրբեջանական շրջանում, հակառակը, առաջատար է Վաշաձեն», — նշեց Մելիքյանը։

Փորձագետը կարծիքով` Վրաստանի արտաքին քաղաքականության հետագա ընթացքը կախված է նրանից, թե ով կնստի նախագահի աթոռին։ Ներքին քաղաքականության փոփոխությունները միջնաժամկետ հեռանկարում ազդում են արտաքին քաղաքականության վրա։ Մելիքյանի կարծիքով` Վաշաձեի հաղթանակը հնարավորություն կտա Սահակաշվիլուն վերադառնալ Վրաստան և համախոհների հետ միասին պայքարել 2020թ-ի խորհրդարանական ընտրություններում։ Նախկին նախագահի կողմնակիցների հաջողության դեպքում երկրի արտաքին քաղաքականությունը կարող է փոփոխությունների ենթարկվել։

Փորձագետը հիշեցրեց, որ Սահակաշվիլու նախագահության տարիներին Վրաստանի համար գերակայություն է եղել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը։ 2005թ-ին ընդունված «Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում» նշվում է, որ հանրապետությունը ձգտում է խորացնել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները փոխադարձ հետաքրքրությունների ոլորտում համագործակցության հիման վրա, իսկ տարածաշրջանում խոշոր տնտեսական նախագծերի իրականացումը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը։ Միաժամանակ, Հայաստանն ունի սերտ գործընկերոջ կարգավիճակ, իսկ Ադրբեջանը` ռազմավարական գործընկերոջ։

Без шашлыков не обходится ни один кавказский праздник - Sputnik Արմենիա
«Խոզի միս են բերել». ինչո՞ւ է Վրաստանի ընտրություններից խորովածի հոտ գալիս

«Զուրաբիշվիլու հաղթանակը չի հանգեցնի փոփոխությունների երկրի արտաքին քաղաքականությունում, բայց թույլ կտա «Վրացական երազանքին» վերաձևակերպել ներքաղաքական տարածությունը և լավ հիմք կստեղծի ապագա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու», — ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Վրաստանում երկրի նախագահի ընտրություն անցկացվեց։

Վրաստանի ԿԸՀ նախնական տվյալով` Զուրաբիշվիլու օգտին քվեարկել են ընտրողների 38,63 տոկոսը, իսկ Վաշաձեի օգտին` 37,73%-ը։

Վրաստանի ԿԸՀ-ն վերջնական արդյունքները կամփոփի նոյեմբերի 17-ից ոչ ուշ։ Իսկ մեկ շաբաթ անց տեղի կկայան ընտրության երկրորդ փուլը։

Լրահոս
0