ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
«Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջարկել են ԵԼՔ-ի, «Ծառուկյան» խմբակցության և ՀՀԿ-ի քաղաքական թիմից հեռացած 4 պատգամավորները՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը»,– ասաց նա։
Խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու համար անհրաժեշտ է, որ վարչապետ չընտրվի նաև երկրորդ փուլում:
ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ին է:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վաղը` հոկտեմբերի 31-ին, հանդես կգա վարչապետի ընտրության հարցի մասին հայտարարությամբ։ Թե երբ տեղի կունենա բուն ընտրությունը, հայտնի կդառնա դրանից հետո։