00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատասխան Փաշինյանին. ՀՀԿ–ն հույս ունի խորհրդարանում մի քանի աթոռ պահել

© Sputnik / Asatur YesayantsВице-спикер Парламента Арпине Ованнисян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн
Вице-спикер Парламента Арпине Ованнисян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետը կարծում է, որ նոր Ազգային ժողով կանցնեն ՔՊ-ն, ԲՀԿ–ն ու ՀՀԿ–ն։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հույս ունի հին Ընտրական օրենսգրքի հաշվին տեղեր ունենալ խորհրդարանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Депутат от фракции Елк Ален Симонян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սիմոնյան. «ՀՀ քաղաքացին դիտում է այս ամենը և իր գնահատականը կտա»

Այսօր ՀՀԿ–ն ձախողեց Ընտրական օրենսգրքի ուղղումների ընդունումը, որն առաջարկել էին «Ծառուկյան» ու «Ելք» խմբակցությունները։ ՀՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը չմասնակցեց քվեարկությանը։

«Ռեյտինգային համակարգը ձեռնտու է ՀՀԿ–ին, նրանք արեցին ամեն բան, այդ համակարգը պահպանվի։ Այն պետք է ապահովի իրենց ներկայությունը խորհրդարանում դեկտեմբերին կայանալիք ընտրություններին», – ասաց Բոզոյանը։

Թեև ՀՀԿ–ն չի կարող ռեյտինգային համակարգով արձանագրել այն արդյունքը, որն ունենում էին, երբ իշխանությունն իրենց ձեռքերում էր։ Սակայն, քաղաքագետի կարծիքով, միանշանակ է՝ նրանք որոշակիորեն ներկայացված կլինեն Ազգային ժողովում։

Եթե ընտրություններն անցնեին մայիսին կամ հունիսին, ապա ՀՀԿ–ի համար դժվար կլիներ հիմնավորել` ինչու նրանք չեն ուզում քվեարկել Ընտրական օրենսգրքի համար։

«Բայց այսօր, երբ ընտրություններին մեկ ամիս է մնացել, ՀՀԿ–ի հիմնավորումները հասկանալի են երևում», –ասաց Բոզոյանը։

Հարցին` արդյո՞ք նոր ԸՕ–ի քվեարկության տապալումը կարելի է համարել պատասխան Փաշինյանին` կապված ընտրությունների օրը փոխելու հետ, քաղաքագետը պատասխանում է` «միանշանակ»։

Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կրճատումներ Հայաստանի պետական աշխատակազմում. օգտակար, բայց վտանգավոր նախաձեռնությու՞ն

Բոզոյանը կարծում է, որ ընտրություններից հետո հասկանալի պատճառներով խորհրդարանում ձայների մեծամասնությունն անցնելու է Փաշինյանին։ Այլ ուժերը լինելու են ՀՀԿ–ն ու «Բարգավաճ Հայաստանը»։

«Չգիտեմ, թե որ ուժը խորհրդարանում կարող է չորրորդը լինել», – ասաց Բոզոյանը։

Ավելի վաղ ՀՀԿ պատգամավոր, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ ՀՀԿ խմբակցությունը պարտավոր չէ ու չի ծառայելու Նիկոլ Փաշինյանի միանձնյա իշխանությանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարծում է, որ ՀՀԿ-ն փորձում է ամեն գնով ԱԺ բերել իր տեղի իշխանիկներին։

Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը:

Բացի այդ, առաջարկվում է ավելացնել խորհրդարանում խմբակցությունների նվազագույն թիվը երեքից մինչև հինգ (եթե չորրորդ խմբակցությունը հավաքի ձայների առնվազն 2%-ը), իսկ խորհրդարան մտնելու ընդհանուր շեմը նվազեցնել 5%-ից մինչև 4% կուսակցությունների համար և 7%-ից 6%` դաշինքների համար։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունները Հայաստանում անցկացվելու են դեկտեմբերին՝ ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։

Լրահոս
0