00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրճատումներ Հայաստանի պետական աշխատակազմում. օգտակար, բայց վտանգավոր նախաձեռնությու՞ն

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի նախորդները չէին համարձակվում պետական սեկտորի լուրջ օպտիմալացում անել, այդ թվում` քաղաքական նկատառումներից ելնելով։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի կառավարությունը առաջիկա ամիսներին մտադիր է լուծել մեկ շատ ցավոտ, բայց վաղուց հասունացած խնդիր` օպտիմալացնել պետական աշխատակազմը։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял советника президента США по национальной безопасности Джона Болтона (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Տագնապի շչակների ոռնոց. Զատուլինն ասել է, թե Արցախի հարցով ԱՄՆ–ն ինչ հույսեր ունի

Նախկինում նման հնարավորության մասին խոսել էր Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Ազգայի ժողովի նիստում, երբ դեռ նորընտիր վարչապետն էր։ Բնականաբար կրճատման մանրամասների մասին ավելի հստակ կարելի է խոսել արտահերթ ընտրություններից հետո ու Փաշինյանի թիմի հաղթանակի դեպքում։

Փաշինյանի նախորդները չէին համարձակվում լուրջ օպտիմալացում անցկացնել, այդ թվում` քաղաքական նկատառումներով։ Պետական ծառայողների լուրջ քանակակազմը ընտրությունների ժամանակ իշխանությունների համար վստահելի ընտրական հենարան էր։ Ու «լուծարել» այդ բանակը կնշանակեր լրջորեն կրճատել վարչական լծակները, որից օգտվում էր  երկրի ներսում ոչ այդքան փայլուն լեգիտիմություն ունեցող իշխանությունը։

Փաշինյանն իր  լեգիտիմության համար չի վախենում. բարձր վարկանիշի պայմաններում ցանկացած որոշում, նույնիսկ ոչ այդքան պոպուլյար, շատ ավելի մեծ աջակցություն կստանա հիմա, քան եթե այն կայացվեր նախորդ իշխանությունների կողմից։

Չնայած ռիսկ կա, որ արդյունքում դժգոհ գործազուրկների մի ամբողջ բանակ կհայտնվի, տնտեսական վերլուծաբան Հայկ Բեջանյանը նախաձեռնությունը պետքական ու ժամանակին է համարում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետն ասաց, որ պետք է առանձնացնել  հարցի երկու բաղադրիչ. հաստիքների կրճատում ու աշխատակիցների կրճատում։ Պետական աշխատակազմում կան բազում հաստիքներ, որոնց համար պետական բյուջեից գումար էր դուրս գրվում, բայց աշխատակիցները չէին երևում։ Համապատասխանաբար դատարկ հաստիքները բյուջեի համար լրացուցիչ բեռ էին։ Ու հիմա  դատարկ հաստիքների կրճատումը որևէ բացասական սոցիալական արդյունք չի տա, դրա փոխարեն թույլ կտա լրացուցիչ բյուջետային գումար տնտեսել։

«Ինչ վերաբերում է պետական աշխատակազմի իրական աշխատակիցներին` ապա այստեղ մենք պետք է լավ վերլուծենք իրավիճակը արդյունավետության տեսակետից։ Եթե մենք ունենք աշխատակից, որն ավելացված արժեք չի ստեղծում, ապա նրա աշխատանքը պետության համար միայն լրացուցիչ ծախս է։ Այսինքն` նա նաև արդյունք չի ստեղծում։ Այստեղ, իհարկե, գործազրկության շատացման ռիսկ կա, բայց, կոպիտ ասած, եթե այդ մարդն այնքան անմրցունակ է, որ չի կարողանում ուրիշ գործ գտնել, ապա անհասկանալի է` նա ինչ օգուտ կարող է տալ` պետական սեկտորում աշխատելով», – ասաց Բեջանյանը։

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանը կվնասի իրեն, եթե Թեհրանի դեմ գնա. Զատուլին

Այս տարիներին միայն ծույլը չէր խոսում պետական աշխատակազմի ուռճացված լինելու մասին, ու խոսքը ոչ միայն հենց նախարարությունների մասին է, այլև դրանց ենթագերատեսչական հաստատությունների։ Բազմաթիվ ՊՈԱԿ–ներում ու ՓԲԸ–ներում այսօր աշխատակիցների թիվը մի քանի անգամ գերազանցում է գերատեսչություններում աշխատողների թիվն ու հաճախ անհասկանալի է` ինչով են նրանք զբաղվում։

«Ըստ վիճակագրության` Հայաստանում միջինը մեկ աշխատակիցը մեկ ղեկավար ունի։ Դա շատ բարձր ցուցանիշ է, որը վկայում է պետական կառավարման համակարգի վերանայման անհրաժեշտության մասին։ Վստահ եմ` համակարգի բարելավումը կհանգեցնի բյուջետային միջոցների ճիշտ բաշխմանն ու աշխատավարձների բարձրացմանը», – ընդգծեց Բեջանյանը։

Նշենք, վերոբերյալ նիստի ժամանակ գործադիրի ղեկավարի պաշտոնակատարը խոստովանեց, որ հաղթանակի դեպքում ապագա կառավարությունը կրճատելու է նախարարներին։ Միաժամանակ պետական աշխատակազմի օպտիմալացման գործընթացը պետք է բալանսավորված լինի, առանց «ֆանատիզմի» ու թեթևամտության։ Փաշինյանի խոսքով` իշխանությունների ցանկացած գործողություն ուղղված է լինելու խնդիրների լուծմանը, այլ ոչ թե ստեղծմանը։ Նրանք կոնկրետ թվեր չեն հնչեցրել, բայց ԶԼՄ–ների տեղեկություններով` 18 նախարարություններից իբր կարող են թողնել 8–ը։

Օրինակ, սփյուռքի նախարարությունը կարող են ներառել ԱԳՆ-ում՝ որպես վարչություն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող են միացնել առողջապահության նախարարությանը։ Թեև վերաձևավորման վերաբերյալ հստակություն չկա։ Կարծում եմ` հստակությունը ընտրություններից հետո կլինի։

Լրահոս
0