00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զգուշացեք, դռները փակվում են». երևանյան մետրոն մեքենավարի աչքերով. լուսանկարներ

© Sputnik / Aram NersesyanМашинист ереванского метро Ашот Еремян
Машинист ереванского метро Ашот Еремян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է մետրոյի մեքենավար Աշոտ Երեմյանի խցիկում և հետևել երևանյան մետրոյի կյանքին։

Ասում են, որ մետրոյում կարելի է զգալ քաղաքի ռիթմը։ Հանգիստ քաղաքներում մետրոյի կայարաններում սովորաբար մարդ չկա և հանգիստ է, իսկ մեծ քաղաքներում անդադար աղմուկ է և մարդիկ վազում են խելահեղ արագությամբ` չնկատելով միմյանց։ Երևանյան մետրոն նույնպես իր ուրույն ռիթմն ունի։

Проспект Маштоца в час пик - Sputnik Արմենիա
Ձիաքարշից մինչև մետրո. ինչի՞ միջով են անցել Երևանի բազմաչարչար ուղևորները

Կարելի է մի բոլ վայելել՝ ինչպես են բերետներով և վանդակավոր վերարկուով աղջիկները, ականջակալներով տղաները, գիրքը ձեռքին ակնոցավոր կանայք, երեխաներն ու տատիկները, շուրջբոլորը ոչինչ չնկատող սիրահար զույգերը, ինչպես նաև մի շարք այլ մարդիկ սպասում, թե երբ դինամիկներից կանացի ձայնը կհայտարարի հերթական կայարանի մասին։ Նման պահերին ուզում ես ներխուժել մեքենավարի խցիկ, տեսնել մետրոն նրա աչքերով։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է մետրոյի մեքենավար Աշոտ Երեմյանի խցիկում և հետևել նրա աշխատանքին, ինչպես նաև պարզել, թե իր աշխատելու 30 տարիներին յուրաքանչյուր օր ինչ է նա տեսնում։

Մենք մտնում և դուրս էինք գալիս թունելներից։ Մեզ ուղեկցում էին լույսերն ու լույսի վառ կայծերը, կայարաններում մարդիկ հետաքրքրությամբ նայում էին խցիկին, հասկանալու համար թե ինչ է այնտեղ կատարվում։ Միայն մեքենավարն էր հանգիստ անջատում ու միացնում կոճակներն ու պատմում, թե ինչպես է այստեղ հայտնվել, և ինչպես է աշխատում ստորգետնյա մեծ  աշխարհը։

«17 տարեկան էի, երբ նստեցի գնացքի «ղեկին», այն ժամանակ Երևանում դեռ մետրո չկար։ Մեր թվարկությունից առաջ էր։ Երկաթգծում էի աշխատում։ Բանակից հետո մետրո եկա աշխատելու, ինձ դուր չեկավ, գնացի։ Երկար տարիներ տրամվայի վարորդ էի աշխատում։ 90-ականներին հայտնվեցի այստեղ և այլևս հեռանալ չեմ ցանկանում», – ժպիտով հիշում է Երեմյանը։

© Sputnik / Aram NersesyanԱշոտ Երեմյան. Երևանի մետրոպոլիտենի մեքենավար
Машинист ереванского метро Ашот Еремян - Sputnik Արմենիա
Աշոտ Երեմյան. Երևանի մետրոպոլիտենի մեքենավար

Մետրոն` ձգում է և ստիպում սիրահարվես իրեն։ Այստեղ մոլագարներ են աշխատում, որոնք նույնիսկ թոշակի անցնելիս պատրաստ են աշխատել չնչին աշխատավարձի դիմաց, միայն թե սիրված գործով աշխատելու հնարավորություն ունենան։  Աշխատակիցներից ոմանք հաջողացրել են նույնիսկ ամուսնանալ, երեխաներ ունենալ և մկրտել թոռներին։ Մետրոյում հարսանիք դեռ չեն կազմակերպել, սակայն աշխատակիցները խոստովանում են, որ լավ գաղափար է։

Օրվա մեջ 24 ժամ այստեղ ինչ–որ բան է տեղի ունենում։ Գնացքները գալիս ու գնում են, ուղևորները մտնում և դուրս են գալիս։  Մետրոյում աշխատանքը եռում է ոչ միայն ցերեկը, այլև գիշերը։

Մեքենավարների աշխատանքը սկսում է առավոտյան 5-ին կամ 9-ին,կախված հերթափոխից։  Որպես կանոն՝ աշխատակիցները հանդիպում են «հավաքակայանում», սուրճ ըմպում և քննարկում անցած օրվա խնդիրները։ Փորձառու մեքենավարները սովորեցնում են նորեկներին, իսկ նրանք էլ իրենց հերթին խոստանում պահպանել կանոնները (օրինակ, ամեն օր սափրվել)։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի մետրոպոլիտեն
Ереванское метро - Sputnik Արմենիա
Երևանի մետրոպոլիտեն

Այնուհետ աշխատանքի են անցնում և ժպիտով ողջունում առաջին ուղևորներին։ Հիմնականում, վերջին կայարանների բնակիչներն են ու «նախարարների կաբինետի անդամները» (մեքենավարներն այդպես են անվանում պետական աշխատակազմում աշխատող հավաքարարներին)։ Երկար տարիների ընթացքում նրանք արդեն բարեկամացել են, երբեմն միմյանց կոնֆետ և թխվածքաբլիթ են հյուրասիրում։

«90-ականներին, երբ լույս չկար, գնացքները երբեմն մնում էին թունելներում և կլաուստրոֆոբիա ունեցող մարդիկ բղավում էին, որ մենք բացենք դռները։ Մի անգամ ես բացեցի և խուճապի մատնված ուղևորին ասացի, որ դուրս գա։ Տղամարդը նայեց շուրջբոլորը և լուռ վերադարձավ իր տեղը։ Եվս մի ծիծաղելի դեպք. պիկ ժամի հղի մի կին թակում է և խնդրում թույլ տալ իրեն ոչ թե գնացքում, այլ խցիկում երթևեկել։ Ես խղճացի նրան և թույլ տվեցի։  Ճանապարհին դիսպետչերի հետ ինչ-որ բան էինք քննարկում, և կինը սկսեց զայրանալ ու պահանջել, որ մենք լռենք, քանի որ երեխան քնած է։ Դիսպետչերը չդիմացավ և պատասխանեց. ՝ եթե մեր տուն ես եկել, ուրեմն հարմարվի՛ր», – պատմում է Երեմյանը։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի մետրոպոլիտեն
Ереванское метро - Sputnik Արմենիա
Երևանի մետրոպոլիտեն

Նա մեծ հոգի ունի։ Խոստովանում է, որ օրն այլ կերպ է անցնում, եթե առավոտից ուղևորներից մեկը ինչ-որ հաճելի բան է ասում կամ պարզապես շնորհակալություն հայտնում անվտանգ երթևեկության համար։

Նրա խոսքով` «թավշյա հեղափոխությունից» հետո Երևանում մարդիկ ավելի հաճախ են սկսել ժպտալ, իսկ առաջ «բողոքավոր դեմքերով» էին քայլում։

Նրա սրտակցությունն ավելի  ակնհայտ է դառնում, երբ պատմում է մտերիմների մասին, ինչպես նաև, թե ինչու է իրեն դուր եկել Վիեննայի մետրոն։ Պարզվում է, որ այնտեղ հաշմանդամություն ունեցողների համար վերելակ է գործում, արագությունը մեծ է, բացի այդ գրեթե աղմուկ չկա։ Լռության մեջ ավելի հաճելի է և հարմար է ճանապարհորդելը, նույնիսկ եթե ուղևորությունն ընդամենը մի քանի րոպե է տևում,կարծում է մեքենավարը։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի մետրոպոլիտեն
Ереванское метро - Sputnik Արմենիա
Երևանի մետրոպոլիտեն

Նա մեքենա վարել չի սիրում և գերադասում է հասարակական տրանսպորտով երթևեկել։ Նրա համար անսովոր է ճանապարհներին տիրող եռուզեռը, խցանումները, չէ՞ որ մետրոյում ռելսերի վրա միայն իր գնացքն է ընթանում։ Իսկ արագաչափ, պարզվում է կա նաև մետրոյում, սակայն այն ոչ թե ճանապարհի, այլ գնացքի վրա է տեղադրված։ Եթե արագությունը գերազանցում է 70 կմ/ժ–ը, գնացքը կանգ է առնում։

«Գիտեք, մեր մետրոն աշխարհի ամենամաքուր մետրոն է ճանաչվել։ Բացի այդ մենք երբեք լուրջ վթարներ չենք ունեցել, իսկ նույնիսկ Նյու Յորքի մետրոյում դեպքեր եղել են։ Եվ ընդհանրապես՝ մեր մետրոն աշխարհի լավագույն մետրոն է», – ասում է մեքենավորն ու փայտին թխթխկացնում, որ աչքով չտա։

© flickrԵրևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտեն - Sputnik Արմենիա
1/11
Երևանի մետրոպոլիտեն
© Sputnik / Aram NersesyanԵրևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտեն - Sputnik Արմենիա
2/11
Երևանի մետրոպոլիտեն
© Sputnik / Aram NersesyanԵրևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտեն - Sputnik Արմենիա
3/11
Երևանի մետրոպոլիտեն
© Sputnik / Aram NersesyanԵրևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտեն - Sputnik Արմենիա
4/11
Երևանի մետրոպոլիտեն
© Sputnik / Aram NersesyanԵրևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտեն - Sputnik Արմենիա
5/11
Երևանի մետրոպոլիտեն
© Sputnik / Aram NersesyanԵրևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտեն - Sputnik Արմենիա
6/11
Երևանի մետրոպոլիտեն
© Sputnik / Aram NersesyanԵրևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտեն - Sputnik Արմենիա
7/11
Երևանի մետրոպոլիտեն
© Sputnik / Aram NersesyanԵրևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտեն - Sputnik Արմենիա
8/11
Երևանի մետրոպոլիտեն
© Sputnik / Aram NersesyanԵրևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտեն - Sputnik Արմենիա
9/11
Երևանի մետրոպոլիտեն
© Sputnik / Aram NersesyanԵրևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտեն - Sputnik Արմենիա
10/11
Երևանի մետրոպոլիտեն
© Sputnik / Aram NersesyanԵրևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտեն - Sputnik Արմենիա
11/11
Երևանի մետրոպոլիտեն
1/11
Երևանի մետրոպոլիտեն
2/11
Երևանի մետրոպոլիտեն
3/11
Երևանի մետրոպոլիտեն
4/11
Երևանի մետրոպոլիտեն
5/11
Երևանի մետրոպոլիտեն
6/11
Երևանի մետրոպոլիտեն
7/11
Երևանի մետրոպոլիտեն
8/11
Երևանի մետրոպոլիտեն
9/11
Երևանի մետրոպոլիտեն
10/11
Երևանի մետրոպոլիտեն
11/11
Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենում նաև լուսացույցներ են գործում. կարմիրը հուշում է, որ առջևի գնացքը դեռ մոտ է և պետք է կանգնել։

Լրահոս
0