00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վերածննդի» ավարտը. ինչպես են հօդս ցնդել երիտասարդ մասնագետների երազանքները

© Sputnik / Asatur YesayantsУлица Теряна закрыта из-за строящейся под ней парковки
Улица Теряна закрыта из-за строящейся под ней парковки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երիտասարդ մասնագետները վրդովված են մատչելի բնակարան ծրագրի դադարեցումով։ Նրանցից ոմանք քաղաքական ենթատեքստ են տեսնում ԿԲ գործողություններում։ Իսկ ծրագրի պատասխանատուները վկայակոչում են Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Բնակարանային հարցը կրկին իրարանցում է առաջացրել հայ հասարակության մեջ։ Սոցիալական ցանցերը ողողված են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակում բնակարաններ տրամադրելու որոշ պայմանների փոփոխության հետ կապված դժգոհություններով։

Молодые семьи получили ключи от квартир в новом квартале Аван 4 - Sputnik Արմենիա
Մատչելի բնակարան գնելու հերթական հնարավորությունը

Ծրագրի շահառուներն արդեն ձեռնամուխ են եղել ստորագրահավաքի։ Նրանք մտադիր են հոկտեմբերի 25–ին դիմել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Բանն այն է, որ հոկտեմբերի 2–ին «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» կազմակերպությունը հաղորդել է, որ Կենտրոնական բանկը հրաժարվել է վերաֆինանսավորել ծրագիրը, որի շրջանակում երիտասարդ մասնագետները պետք է ստանային բնակարաններ «Վերածնունդ» երիտասարդական թաղամասում։ Բայց շահառուները կարող են բնակարաններ ստանալ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակում, եթե, իհարկե, համապատասխանում են դրա պահանջներին։

Խնդիրը նույնիսկ հիփոթեքային վարկավորման կամ տոկոսադրույքների փոխված պայմանների մեջ չէ, այլ շահառուների փոփոխության։ Եթե ի սկզբանե վարկառուներ կարող էին դառնալ երիտասարդ մասնագետները, որոնք արդեն երկար ժամանակ սպասում էին դրա իրագործմանը` անկախ նրանց ընտանեկան կարգավիճակից, ապա հիմա կարևոր է, որ շահառուները լինեն երիտասարդ ընտանիք կամ երիտասարդ ծնող։ Հատկանշական է նաև, որ խնդիր է առաջանում շահառուների տարիքի հետ։  Այժմ ամուսինների տարիքային գումարը չպետք է գերազանցի 70 տարին, իսկ առանձին վերցրած յուրաքանչյուրի տարիքը` 35 տարեկանը։

«Էժան, անչափելի էժան քայլ։ Դիմում ես մի ծրագրի, 1,5 տարի հետո պարզվում է,որ բոլորովին այլ ծրագիր կիրականացվի։ Եթե երիտասարդ չես (35 տարեկանից բարձր ես), չունես ընտանիք  կամ նույնիսկ ունես, ուրեմն քո դիմած  ծրագիրը քեզ համար չի։ ԿԲ–ն հրաժարվում է փաթեթը  ֆինանսավորելուց։ Փաստորեն մեր ծրագրի հաշվին էր ամենավերին ատյաններից  հայտարարվում աննախադեպ բնակարանային ծրագրերի մասին։ Նոր Հայաստան, նոր իրողություններ», – գրել է ծրագրի շահառու Հասմիկ Դիլանյանը։

Рабочий визит вице-премьера Тиграна Авиняна в Ширакскую область (19 сентября 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանի նախաձեռնած ծրագիրը կշարունակվի՞. պատասխանում է փոխվարչապետը

Կենտրոնական բանկը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որում, ըստ էության, նշել է, որ այդ ծրագիրը հավասար պայմաններ չի ստեղծել բոլոր սոցիալական խմբերի համար (ծրագրում ներառված են մի շարք ոլորտների երիտասարդ մասնագետներ)։ ԿԲ–ը նաև կոչ է արել երիտասարդ մասնագետներին օգտվել «Ազգային հիփոթեքային ընկերության» կամ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրերից։

Լրագրող և ծրագրի շահառու Մարիաննա Ղահրամանյանը չի բացառում, որ ԿԲ որոշումը քաղաքական պատճառ ունի։  Նա նշեց, որ բնակելի համալիրի շինարարությունը պետք է մեկնարկեր 2018 թ. մայիսին, բայց անհասկանալի պատճառներով գործընթացը ձգձգվեց, ծրագրի մեկնարկը սահմանված ժամկետներից ուշացավ, հաստատված նախագիծը փոխվեց, ապա ՝ ընդհանրապես վերաֆինանսավորում չստացավ:

«Չեմ պնդի, բայց չեմ էլ կարող բացառել տեղի ունեցած փոփոխությունների հնարավոր ազդեցությունն այս ամենի վրա՝ նկատի ունենալով, որ ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ հոգաբարձուների խորհրդի նախագահը հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է: Հուսամ, որ այս անակնկալը իսկապես քաղաքական ենթատեքստ չունի, որովհետև ծրագիրը սոցիալական էր և կոնկրետ թիրախային խմբի համար սեփական երկրում իր ապագան կառուցելու խնդիր էր լուծում», – նշեց նա։

«ԵՊՀ Շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը հավաստիացնում է, որ քաղաքական ենթատեքստ չկա, բայց խոստովանում է` ինքն էլ է շոկի մեջ ԿԲ այդ որոշումից։

Քարամյանը նշեց, որ ավելի քան 1000 շահառուների 35-40 տոկոսը, որոնք հերթի մեջ էին «Վերածնունդ» թաղամասում բնակարան ստանալու համար, չեն համապատասխանում նոր պահանջներին։ Նա հույս ունի, որ Փաշինյանն ինչ–որ բան կձեռնարկի, այնպիսի որոշում կընդունվի, որը կբավարարի քաղաքացիներին։

Փաշինյանն արդեն հայտարարել է լրագրողներին, որ անհանգստանալու պատճառ չկա, և եթե իրականում ինչ–որ անարդար բան է տեղի ունեցել, ապա «կնայեն և կուղղեն»։ Սակայն ծրագրի շահառուները չեն հասկանում, թե ինչի համար է պետք խճճել իրավիճակը, այնուհետև քննարկել և շտկել այն։

Լրահոս
0