00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մատչելի բնակարան գնելու հերթական հնարավորությունը

Բաժանորդագրվել
«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրով Ծարավ Աղբյուր փողոցում կառուցված բազմաբնակարան շենքերի տարածքում հերթական շենքը կկառուցվի։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ շենքային համալիրի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին:

Երիտասարդ ընտանիքներին հանձնվեցին Ավան 4 թաղամասում նրանց հատկացված բնակարանների բանալիները - Sputnik Արմենիա
490 ընտանիք մտավ «Մատչելի բնակարան»

Բնակելի համալիրն ունենալու է երկու, երեք և չորս սենյականոց 210 բնակարան: Բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու է 2016թ. սեպտեմբերին և նախատեսվում է ավարտել 2019թ. հունիսին: Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնյա: Այն ունենալու է 14 բնակելի հարկ, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղեր:

Բնակելի համալիրն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն, իսկ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ և կանաչապատ հանգստի գոտիներ:

Բնակարանները շահառուներին հանձնվելու են ներքին հարդարման երկու տարբերակով` ամբողջությամբ վերանորոգված, որի 1քմ.-ի արժեքը 290000 ՀՀ դրամ է, կամ մասնակի վերանորոգված` 1քմ.-ի արժեքը՝ 270000 ՀՀ դրամ: Բնակարանային արժեքի վճարումը կատարվում է հիփոթեքային վարկավորման կամ կանխիկ վճարման պայմաներով:

Ծրագրի հնարավոր շահառուներ կարող են դառնալ մինչև 45 տարեկան, առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, բնակարանի կարիքավոր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների երիտասարդ գիտաշխատողները և դասախոսները, երիտասարդ բժիշկները, մանկավարժները:

Ծրագրի շահառուների ընտրությունը, ինչպես նաև հրապարակային վիճակահանության միջոցով բնակարանների բաշխումն իրականացվում է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման կողմից:

Здание. Новостройка - Sputnik Արմենիա
«Մատչելի բնակարան» ծրագիրը հասանելի կդառնա երիտասարդներին

Ծրագրին մասնակցելու դիմումները ընդունվում են 2016թ. սեպտեմբերի 5-30ը, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունում:

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրն իրականացվում է «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից, Հայաստանի Հանրապետության նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:

Լրահոս
0