00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Կարապետյանը կարող է պաշտոն ստանալ նավթային ընկերությունում

Բաժանորդագրվել
ՀՀ նախկին վարչապետը կարող է հայտնվել նավթային ընկերություններից մեկի տնօրենների խորհրդում։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում կարող է ընդգրկվել «Զարուբեժնեֆտ» ռուսական պետական ընկերության տնօրենների խորհրդում։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Թերթի զրուցակիցներից մեկի տվյալներով` Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը` «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականը:

Врио премьер-министра Никол Пашинян на церемонии вручения гос.наград в сфере ИТ (23 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

«Զարուբեժնեֆտ» ու «Ռոսիմուշեստվո» ընկերություններում չեն պատասխանել թերթի հարցմանը։ Վառելանյութային արդյունաբերության գծով փոխվարչապետ Դմիտրի Կոզակի ներկայացուցիչ Իլյա Ջուսը հայտնել է «Ъ»-ին, որ նշանակման մասին հրաման չի եղել, բայց չհերքեց պատրաստման փուլում լինելը։

Կարեն Կարապետյանը Հայաստանի վարչապետ նշանակվեց 2016 թվականի սեպտեմբերին, երբ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն էր, իսկ կառավարությունը լքեց այս տարվա գարնանը` Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած զանգվածային բողոքի ակցիաներից հետո։

Հունիսի վերջին Կարապետյանը դուրս եկավ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության ղեկավար կազմից։ Մայիսյան իրադարձություններից հետո նախկին վարչապետը Հայաստանի քաղաքական դաշտում չի երևացել։

Անհասկանալի է` Կարեն Կարապետյանի այս նշանակումը քաղաքական ազդա՞կ է, թե՞ կապված է նրա նախկին բիզնես-կարիերայի հետ։

«Ռուսաստանի բիզնես շրջանակում Կարապետյանին լավ են ճանաչում, ու նա հանգիստ կարող էր նման առաջարկ ստանալ», — ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը։

Թերթի զրուցակիցներին ասել են, որ ռուսաստանցի գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանի մտերիմ ընկերներն են։

«Կարապետյանը մեծ փորձ ունի ռուսական ընկերություններում, մասնավորապես` վառելանյութային արդյունաբերությունում։ 2011-2012 թվականներին նա Գազպրոմբանկի առաջին փոխնախագահն էր, իսկ 2012 թվականից` «Գազպրոմ մեժռեգիոնգազի» ռազմավարության ու զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ, 2015 թվականին «Գազպրոմ էներգահոլդինգի» միջազգային նախագծերի գծով գլխավոր տնօրենի տեղակալը։

Киев, Украина - Sputnik Արմենիա
ՀՀ նախկին դեսպանն աշխատանքի առաջարկ է ստացել Պորոշենկոյից. «Հրապարակ»

2000 թվականներին նա գլխավորել է «Գազպրոմի» հայաստանյան կառույցը։ «Գազպրոմի» աղբյուրները Կարապետյանին բնութագրել են որպես «շատ եռանդուն» ու «նորարարական ոգի» ունեցող, բայց իմպուլսիվ մարդ։ Նշել են, որ նա լավ հարաբերություններ ունի «Գազպրոմի» վարչության անդամ Կիրիլ Սելեզնյովի հետ։

«Զարուբեժնեֆտ» ընկերությունը Ռուսաստանում ոլորտի առաջատարների համեմատ փոքր նավթային ընկերություն է։ 2017 թվականին ստացել է 5,3 միլիոն դոլարին համարժեք նավթ։ Հիմնական ակտիվները Ռուսաստանում են ու Վիետնամում։ Միաժամանակ վեց մարդուց կազմված տնօրենների խորհրդում ընդգրկված են նախկին խոշոր պաշտոնյաները։ Խորհուրդը գլխավորում է Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայության նախկին ղեկավար Եվգենի Մուրովը։ Այս տարի խորհրդում է հայտնվել տրանսպորտի նախկին նախարար Մաքսիմ Սոկոլովը։ Ընկերության տնօրենների խորհրդի անդամակցությունը լավ է վարձատվում. 2017 թվականին պարգևատրությունների չափը կազմել է 38,8 միլիոն ռուբլի։

Լրահոս
0