ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եղիշե Կիրակոսյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ:
Փաշինյանը որոշումը ստորագրել է այսօր` հոկտեմբերի 25-ին։
© Photo : official site of the Chamber of Advocates of RAԵղիշե Կիրակոսյան
Եղիշե Կիրակոսյան