00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գողացված միլիոնները վերադառնում են բյուջե. Սանասարյան

© Sputnik / Aram NersesyanГлава гос.контрольной службы Армении Давид Санасарян беседует с журналистами (21 июня 2018). Еревaн
Глава гос.контрольной службы Армении Давид Санасарян беседует с журналистами (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խոսեց Հայաստանում իրականացվող բացահայտումների ու դրանց արդյունքում բյուջե վերադարձված գումարների մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Վարչապետի վերահսկողական ծառայությունն արդեն 1 մլն դոլարից ավելի չարաշահումներ է բացահայտել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը` նշելով, որ երկուշաբթի վարչապետին է ներկայացնելու բյուջե վերադարձված 1 մլն դոլարի վճարումների տեղեկանքները։

Внеочередное заседание Национального Собрания (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Փաշինյան

Բայց ուսումնասիրություններն ու բացահայտումներն այսքանով չեն ավարտվում։ Եվս 35 մլն դրամի չարաշահումներ են բացահայտվել Ագրարային համալսարանում, որի նախկին ռեկտորը համաձայնել է վերադարձնել այդ գումարը։ Իսկ ԵՊՀ-ում դեռ ընթացքի մեջ գտնվող ուսումնասիրություններով` 2 անգամ ավելի չարաշահումներ են բացահայտվել, բայց այդ գումարը կարող է դեռ ավելանալ մինչև ուսումնասիրության ավարտը։

Սանասարյանը հայտնեց, որ այժմ ուսումնասիրություններ են իրականացվում ջրօգտագործողների ընկերություններում, ՔԿՀ-ներում, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում, ԲԷՑ-ում, «Լուսանշան» ՊՈԱԿ-ում։ Ծառայության պետը խոստացավ` մինչև տարեվերջ ևս մի քանի մլն դոլարի չարաշահումներ կվերադարձվեն պետական բյուջե։

Բացի այդ, ուսումնասիրություններ են կատարվում նաև համայնքներում։

«Ավարտում ենք Անի և մնացած 16 համայնքների ուսումնասիրությունը և գյուղապետի կողմից անիմաստ սկանդալ բարձրացրած հարցը։ Ես ուղղակի կարեկցանքով եմ վերաբերվում գյուղապետին, որի ընտանիքի անդամներից մեկը բանտում է, մյուսի նկատմամբ, որքան հասկացա, քրեական գործ է նորից բացվում»,- ասաց Սանասարյանը` անդրադառնալով Ազատամուտ գյուղի խնդրին, որի գյուղապետը հայտարարել էր, թե օրեր առաջ գյուղ այցելած վարչապետի վերահսկողական ծառայության աշխատողներն իրեն ճնշել են, պահանջել համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարվել ու սպառնացել ազատազրկմամբ։

Դավիթ Սանասարյանն այս հայտարարությունը հերյուրանք որակեց` հավաստիացնելով; որ գյուղապետի նկատմամբ որևէ ճնշում չի եղել։

«Հանգստացրել ենք, ասել ենք` եթե դուք համայնքում թշնամիներ եք ման գալիս, եթե համայնքի ժողովուրդը ձեր թշնամիներն են, դուք ձեր տեղում չեք։ Տեղեկացրել ենք, որ առցանց ուսումնասիրություններ ենք արել, որի նախնական տվյալները ձեր օգտին չեն»,- ասաց նա` տեղեկացնելով; որ առաջիկայում ուսումնասիրություններ կիրականացվեն նաև հենց գյուղում ու գյուղապետարանում։

Դավիթ Սանասարյանի խոսքով` Ազատամուտում և Անի համայնքներում բացահայտված չարաշահումների փաստերով առաջիկայում նաև քրեական գործեր կհարուցվեն։

Վարչապետի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է անցկացնելու բոլոր մարզերում, հատկապես` առավել խնդրահարույց համայնքներում։ Սանասարյանի խոսքով` գրեթե ամենուր գնումների գործընթացում խախտումներ կան, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ։

Լրահոս
0