00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գեղարքունիքը և Սարատովը կամուրջներ են կառուցում. ինչո՞ւ են մարզերը հետաքրքրվում միմյանցով

© Sputnik / Андрей Васильев / Անցնել մեդիապահոցГорода России. Саратов
Города России. Саратов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–ռուսական հարաբերությունները սրընթաց զարգանում են, մեծ ավանդ ունեն մարզերը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Գեղարքունիքի և Ռուսաստանի Սարատովի մարզերը մտադիր են խորացնել գործակցությունը։ Կողմերը համապատասխան համաձայնագիր կստորագրեն 2019թ-ին Սարատովում։

Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Սարատովի շրջանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Վադիմ Օյկինը։

Սարատովի շրջանի պատվիրակությունը Երևան է եկել «Եվրասիական շաբաթ 2018» միջազգային համաժողովին մասնակցելու համար։

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները սրընթաց զարգանում են, առանցքային դեր են խաղում մարզերը։ ԵԱՏՄ համաժողովի երկրների հետ ապրանքաշրջանառությունը 2018թ-ին կազմել է մոտ 124 միլիոն դոլար, Հայաստանի հետ` 4 միլիոն դոլար», — ասաց Օյկինը։

2017թ-ի համեմատ այդ ցուցանիշն ավելացել է երկու անգամ։ Երևանում համաժողովի առաջին օրը սարատովցի գործարարները Երևանում արդեն հասցրել են համագործակցության մասին մի շարք համաձայնագրեր կնքել։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Սարատովից Հայաստան սննդի արդյունաբերության, լեռնահանքային արդյունաբերության համար սարքավորումների առաքումներին։

Նա նշեց, որ Սարատովի մարզում ապրում են ավելի քան 80 ազգության մարդիկ, այդ թվում` հայեր։ Հայկական համայնքն ակտիվ է երկրի քաղաքական, մշակութային, հասարակական կյանքում և գործարար ոլորտում։ Այստեղ գործում են նաև կիրակնօրյա դպրոցներ, որտեղ ուսումնասիրում են լեզուն, ավանդույթները։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после заседания Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе - Sputnik Արմենիա
«Ծախվել է Ռուսաստանին». Փաշինյանը խոսեց հայ–ռուսական հարաբերությունների մասին

2019թ-ին մարզում կբացվի միջազգային օդանավակայան, որը թույլ կտա ուղիղ կապ հաստատել Սարատովի և Երևանի միջև։

Սարատովի մարզը Հայաստանին կարող է նաև առաջարկել իր հարստագույն հումքային բազան։ Սարատովի մարզից Հայաստան են առաքում թռչնամիս, սև մետաղ, թառափ, փայլաթիթեղ։

«Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կաշխատի համաձայնագրի իրագործման ուղղությամբ», — ասաց Օյկինը։

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Լիլյա Գևորգյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նշեց, որ Հայաստանի և Սարատովի մարզի միջև կա չիրագործված ներուժ։

Հայաստանը կարող է հետաքրքիր լինել իր գինու-օղու արդյունաբերությամբ, ոսկերչությամբ, ՏՏ-ով և այլն։

Լրահոս
0