ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Թբիլիսյան խճուղում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 00։40-ի սահմանում Ոստիկանության Էրեբունու բաժինն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերք, ձախից ձախակողմյան հեմոթորոլ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ Ռոբերտ Այվազյանը (32 տարեկան) և Երևան քաղաքի Սարի Թաղի 16-րդ փողոցի բնակիչ Գոռ Այվազյանը (32 տարեկան)։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ Էրեբունու բժիշկները կպայքարեին վիրավորների կյանքի համար, իսկ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները կպարզեին, թե որտեղից են վիրավորները տեղափոխվել հիվանդանոց, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Թբիլիսյան խճուղու թիվ 4/14 հասցեի մոտ։
Նշված անձանց դանակահարել է Կարեն Բեջանյանը, որը, ըստ կայքի, նախկինում դատապարտված է եղել։
Ոստիկաններն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ բացի նշված անձանցից, ևս 1 հոգի մարմնական վնասվածք է. Բեջանյանը վնասել է նրա ականջը։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ 3-րդ վիրավորի անձը ճշտելու, նրան և Բեջանյանին հայտնաբերելու ուղղությամբ։