ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:15-ի սահմանում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժինն ահազանգ է ստացել, որ Չուխաջյան 36 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 21-ամյա Սանասար Սիմոնյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ըստ նախնական տեղեկությունների` Սիմոնյանը սրտի անբավարարության հետևանքով հանկարծամահ է եղել:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Կայքը հայտնում է նաև, որ Ս. Սիմոնյանը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է եղել և ծառայությունն անցկացրել է Արցախի Պաշտպանության բանակի ամենաթեժ կետերից մեկում՝ առաջնագծում: