00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու մանկատան բակում հայտնաբերված նորածինների մայրը հրաժարվել է երեխաներից

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցРебенок
Ребенок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
18 տարեկան մայրը հրաժարվել է երկվորյակներից, բայց բազում մարդիկ ցանկանում են որդեգրել նրանց։ Sputnik Արմենիան նոր մանրամասներ է իմացել աղմկահարույց դեպքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված նորածին տղաների մայրը երեկ երեկոյան նոտարական վավերացմամբ հրաժարվել է փոքրիկների խնամքից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

«Մայրը  ո՛չ մասնագիտություն ունի, ո՛չ աշխատանք, բավական երկար աշխատանք տարանք, համոզեցինք, բայց նա հրաժարվեց փոքրիկներից` նշելով սոցիալական ծանր պայմանները։ Երիտասարդ կինը Գյումրի էր եկել մոր հետ, որը նույնպես մենակ է մեծացրել աղջկան»,- ասաց Գորգինյանը։

Հավանաբար այդ դժվարությունները տեսնելով` նրանք նախընտրել են երեխաներին ավելի ապահով ձեռքեր հանձնել։

Պարզվել է նաև, որ փոքրիկները ծնվել են հոկտեմբերի 1-ին, նրանցից մեկի անունը Վահե է, մյուսինը` Վահան։ Հիշեցնենք, որ գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաները մաքուր հագուստներով էին, նույնիսկ նոր փոխված տակդիրներով ու կուշտ։

Центр перинатологии, акушерства и гинекологии - Sputnik Արմենիա
Նոր մանրամասներ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների մասին

«Օրեր են եղել, որ ես ինքս եմ սոված մնացել, որպեսզի երեխաներս ոչնչի պակաս չունենան»,- ասել է 18 տարեկան մայրը։

Գորգինյանի խոսքով` երկուշաբթի երեխաները կհաշվառվեն որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, հետո նրանք պաշտոնապես կհաստատվեն հաստատությունում՝ համապատասխան եզրակացությունով և ուղեգրով, ապա կհաշվառվեն որպես որդեգրման ենթակա երեխաներ։

Նշենք, որ երկվորյակների մորը հայտնաբերել են երեկ` հոկտեմբերի 19-ին։ Ոստիկանությունը հայտնել էր, որ նա Արարատի մարզի բնակիչ է, 18 տարեկան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեխաներին որդեգրելու ցանկություն հայտնողների իսկական բում է. մի քանի տասնյակ ընտանիքներ հայտնել են, որ ուզում են որդեգրել փոքրիկներին։

Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժինն ահազանգ էր ստացել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ:

Рассвет - Sputnik Արմենիա
Երեխաները՝ պոլիէթիլենի տոպրակում. ցնցող դեպք Գյումրիում

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:

Երեխաները հանձնվել են Գյումրի համայնքի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու և համապատասխան հաստատությունում տեղավորելու համար:

Լրահոս
0